Տոնակատարություն Նորավանքում՝ նվիրված Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին


51

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, որն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց օգոստոսի 14-ին: Այն այս տարի առանձնահատուկ կերպով նշվեց Նորավանքում: Սբ. Կարապետ եկեղեցում մատուցվեց Սբ.Աստվածածնի Վերափոխման տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում մեկնաբանեց տոնի խորհուրդը:

2
Սբ. Պատարագից հետո, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի, Սբ. Աստվածածնին նվիրված շարականների երգեցողությամբ, դպրաց դասի և մասնակիցների ուղեկցությամբ, թափորը շարժվեց վանական համալիրի գլխավոր եկեղեցի` Սբ. Ասվածածին եկեղեցի, որտեղ էլ կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը, որի ավարտին Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց` մեկնաբանելով տոնի խորհուրդը, կարևորեց, որ Աստվածածնի առաքելազարդ կերպարը լինի առաջնորդող հայ կնոջը, շեշտեց հայ կնոջ հասարակության մեջ ունեցած դերի, նրա հայեցի, առաքինի կերպարի կարևորության մասին, ապա Հայր Սուրբը կոչ արեց ներկաներին միասնաբար աղոթելու հայոց ազգի միասնականության, զորության, բարգավաճման և հայոց սահմանների ու հերոսական զինվորների անսասանության համար: Արարողության ավարտին օրհնված խաղողը բաժանվեց հավատացյալներին:

Այնուհետև սկսվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից կազմակերպված մշակութային հանդիսությունը: Գեղեցիկ ելույթներով հանդես եկան «Սայաթ-Նովաե մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները՝ ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի:

Այս գեղեցիկ տոնական միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ հավատացյալներ Վայոց ձոր մարզից, բազմաթիվ ուխտավորներ՝ Հայաստանի մյուս տարածաշրջաններից և արտերկրից ժամանած զբոսաշրջիկներ: Ուխտավորաբար Նորավանքում էին Զանգակատան «Էրգիրե պարային համույթը՝ ղեկավարությամբ Լուսինե Սահակյանի: Համույթի սաները ողջ տոնակատարության ընթացքում հանդես եկան գեղեցիկ պարերով, որոնց միացան նաև մյուս ուխտավորները: «Սյունիք-Զարգացում>> ՀԿ-ի բատիկի խմբակի սաները (ուսուցչուհի` Նելլի Հովհաննիսյան) Նորավանքի Մոմիկի անվան թանգարանում կազմակերպել էին ցուցահանդես, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների շրջանում:

Հոգևոր-մշակութային տրամադրություն էր տիրում Նորավանքում, որը զորացնում էր, ամրապնդում յուրաքանչյուր հայի սրտում այն հստակ համոզումը, որ մեր Սբ. Եկեղեցին և մեր Հայրենիքն են մեր ինքնության, մեր զորացման, մեր հաղթանակի միակ պատվարը և մեր ընթացքը՝ սրբագործված Ամենակալի Աջով ու Սբ. Աստվածածնի բարեխոսությամբ:
Թող Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Աստուծո օրհնությունն ու զորությունը մշտապես հովանի լինի Նորավանքի ուխտավորներին և մեր ազգին:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու և
http://vayotsdzoritem.com/ կայքի խմբագիր

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s