Ամփոփումը տեղի ունեցավ մարզպետի աշխատասենյակում մի շարք մարզային ՀԿ-ների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ընացիկ տարվա առաջին կիսամյակում մարզպետ Հարություն Սարգսյանն առանձնակի կարևորեց համայնքային այցելությունները: Աղնջաձոր, Սալլի, Արփի, Գետափ, Գլաձոր, Վերնաշեն, Շատին և Հորս համայնքներում հանդիպեց ավագանիների, համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների ներկայացուցիչների, կրթական ու առողջապահական հաստատությունների ղեկավարների և քաղաքացիների հետ, որոնց արդյունքում ծանոթացավ յուրաքանչյուր համայնքի՝ ըստ ոլորտների, հրատապ լուծում պահանջող խնդիրներին, ու քննարկվեցին դրանց լուծման հնարավորությունները: Ակտիվ քննարկումներ ձևավորվեցին հատկապես խմելու ու ոռոգման ջրի, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման ու բնապահպանական այլ հարցերի շուրջ:
Խնդիրներին ու դրանց իրականացման հետ կապված տեղեկությունները մեր նախորդ համարներում՝ «Շարունակվում են մարզպետի այցելությունները համայնքներ» վերնագրի ներքո: