Օգոստոսի 17-ից «Ես մենակ չեմե ծրագրի շրջանակներում թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ առաջնորդարանում կազմակերպվեց ամառային երկշաբաթյա ճամբար, որի նպատակն էր սահմանափակ կարողություններով երեխաների առօրյան դարձնել ավելի հետաքրքիր:
Ճամբարականները երգել են, պարել, նկարչությամբ ու կավագործությամբ զբաղվել, շախմատ են խաղացել, ասմունքել, սպորտային ու ժամանցային խաղերով զբաղվել, կազմակերպվել են մանուկների Աստվածաշնչի ընթերցանություն, հանդիպում-քննարկումներ և էքսկուրսիաներ: Հանդիպում են ունեցել թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի ու Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի հետ:
Կազմակերպվել է ուխտագնացություն դեպի Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ Հայր Զարեհն օրհնել է երեխաներին և աղոթք են հնչեցրել առ Աստված:
Հետաքրքիր ու բովանդակալից է եղել նրանց այցելությունը Եղեգնաձորի երկրագիտական թանգարան:
Ճամբարի կազմակերպմանն աջակցել են Վայոց ձորի թեմը, մարզպետարանն ու Եղեգնաձորի քաղաքապետարանը:
Սիրան Սարգսյան