ՄԵՐ  ԹՂԹԱԿԻՑ  ՍԻՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕՐԱԳՐԻՑ


Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որը Հայ Եկեղեցին տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայ Եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Այս տարի մեր Տիրոջ Պայծառակերպության տոնը նշվեց հուլիսի 3-ին: Տոնի օրը  Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ՝  ի հիշատակ Քրիստոսի` Թաբոր լեռան վրա Իր երեք աշակերտներին` Հովհաննեսին, Հակոբոսին եւ Պետրոսին Աստվածային փառքով երևման։

Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում  Սբ. Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում օրվա խորհրդին նվիրված հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Սուրբ Պատարագից հետո տոնը շարունակվեց Եղեգնաձորի ամֆիթատրոնում, որտեղ մարզպետարանի և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությանը կամ Վարդավառին նվիրված մեծ տոնակատարություն, որի ընթացքում ելույթ ունեցան պարային տարբեր խմբեր, անհատ կատարողներ, ինչպես նաև ներկայացվեց տոնի խորհուրդը:

 Համերգի ընթացում կազմակերպվեց ֆլեշմոբ, որի ժամանակ հանդիսատեսը և ներկա պարային խմբերը միասնաբար պարեցին:

Ամֆիթատրոնի հարակից այգում տեղի ունեցավ ցուցահանդես, որտեղ ներկայացված էին թեմի Երիտասարդաց միության Դեկորատիվ արվեստի կենտրոնի սաների կողմից պատրաստված բատիկի աշխատանքները և ՀԵՀ մարզային կենտրոնի  կողմից իրականացված խեցեգործության, բատիկի և վիտրաժի (նկարչություն ապակու վրա) դասընթացների մասնակիցների աշխատանքները:

Ներկաները ոչ միայն մեծ հետաքրքրությամբ դիտեցին ներկայացված յուրօրինակ աշխատանքները, այլև իրենք նույնպես մասնակիցը դարձան դրանց պատրաստմանը: Ոգևորությունը շատ մեծ էր. բոլորը հետաքրքրությամբ փորձում էին պատրաստել որևէ աշխատանք:

4

Տոնակատարություն տեղի ունեցավ նաև Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցու բակում: Այն սկսվեց Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնության խոսքով: Արժանապատիվ Տեր Հայրը, շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, հատուկ շնորհակալություն հայտնեց եկեղեցու այս տարվա խաչքավոր Սամվել Խաչատրյանին՝ տոնակատարության կազմակերպմանն աջակցելու համար, ապա ներկայացրեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհուրդը: Ելույթներով հանդես եկան «Սայաթ-Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի մարզային մասնաճյուղի սաները՝ ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի: Վարդավառը համախմբել էր Մալիշկայի երիտասարդներին, ովքեր եկեղեցու բակում  միմյանց վրա ջուր էին ցողում. մեծից փոքր հայտնվել էին վարդաջրով լի աշխարհում…

Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը Մեռելոց  է: Բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվեց   հոգեհանգստյան կարգ, որից հետո մարդիկ այցելեցին իրենց հարազատների շիրիմներին:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s