ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ   ՏՀԿ   ԲԱԺՆԻՑ  Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ


 

***

Հուլիսի 20-ին մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ քննարկում, նվիրված խոշորացվող համայնքների Զառիթափի փնջի բնակավայրերի խնդիրներին: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Վայոց ձորի մարզային աջակցության թիմի համակարգող Վարդան Վարդանյանը և Զառիթափի փնջի համայնքների ղեկավարները: Քննարկվեցին խոշորացվող համայնքի մեջ մտնող բնակավայրերի զարգացման խնդիրները, որոնց լուծման լավագույն տարբերակներից մեկը բնակավայրերում գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումն է, քանզի կոոպերատիվ տնտեսությունները կարող են անհամեմատ մատչելի ձևով ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա և բնակավայրում իրականացնել զարգացման ծրագրեր: Վ.Վարդանյանը ներկայացրեց գյուղատնտեսական կոոպերատիվներ հիմնելու պայմանները և իրականացվելիք հնարավոր ծրագրերը: Ամփոփելով քննարկումը, մարզպետը կարևորեց գործընթացը, որպես համայնքների զարգացման գրավական, և հորդորեց խոշորացվող համայնքների ղեկավարներին՝ կատարել գործուն քայլեր, կոոպերատիվների հիմնումն իրենց ղեկավարած համայնքներում հնարավորինս կարճ ժամկետում կազմակերպելու նպատակով:

***

129

Հուլիսի 14-ին Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական
ստեղծագործության կենտրոնում բացվեց ազատամարտիկ, Սերսի բնակիչ Վահրամ Միքայելյանի նկարների անհատական ցուցահանդեսը: Այն հեղինակի ցանկությամբ կրում էր «Այս աշխարհի իմ անկյունը» խորագիրը: Կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանի բացման խոսքից հետո հանդիսությունն սկսվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ձեռամբ Տերունական աղոթքով: Արցախյան ազատամարտում աջ թևի աշխատունակությունը կորցրած, նկարելու իր տաղանդը կտավին տալու հնարավորությունից զրկված Վահրամ Միքայելյանի մասնակցությունը ազատամարտին, բարձր է գնահատվել «Կազակներ և խաղաղարարներ» միջազգային կազմակերպության գերագույն ատաման գեներալ-գնդապետ Արսեն Պապյանի կողմից, որը Վահրամին արժանացրել էր «Անդրանիկ Օզանյան» մեդալի և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրել պատվոգրով: ԼՂՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայության» մեդալի արժանացած գեներալ-գնդապետը նշեց նաև, որ Վահրամի հայրենիքին մատուցած ծառայությունները կարող է գնահատել պատերազմի դաշտում խրամատի սառնությունն զգացած և վառոդի հոտն առած յուրաքանչուր ազատամարտիկ: Նկարչի բարձրարվեստ աշխատանքների և առողջական ու հոգեկան վիճակի մասին 2011թ. բարձրաձայնել էր արմատներով սերսեցի, ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանը: Նրա կոչին այդ տարիներին արձագանքել է Հանրային հեռուստաընկերության «Մարդկանց երկիր» ֆիլմաշարի հեղինակ Սյուզան Սիմոնյանը՝ Վահրամի մասին նկարահանելով «Սերսի Խենթը» վերնագրով ֆիլմը, որի դիտումից հետո ԱՄՆ-ում ապրող բանաստեղծ Հայկ Հրայրն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մերօրյա Վան Գոգի մասին է այս ֆիլմը, ցնցող պատմություն՝ նվիրված դժբախտ և հանճարեղ նկարչին»։ Չնայած որ Հայկ Հրայրը գամված է սայլակին, բայց նա և իր ընկերները ձեռք են մեկնել մարդկային ուշադրությունից դուրս մնացած Վահրամին՝ նրա բուժման ու նկարների ցուցահանդեսի բացման համար գումար ուղարկել: Նախաձեռնող խմբի աշխատանքներին աջակցել են նաև Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածին առողջապահական կենտրոնը և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Զեփյուռ Սարդարյանն իր ողջույնի խոսքում, հղում կատարելով ֆիլմի վերնագրին, ասաց, որ ոչ միայն Վահրամն է խենթը, այլ նրա վրձնած նկարները ու նրա բնաշխարհը և, ընդհանուր առմամբ՝ յուրաքանչյուրը, ով հասկանում է գույների լեզուն և սիրում ու գնահատում է իր երկիրն ու բնաշխարհը, հոգու խորքում մի քիչ խենթ է: Ամբողջ միջոցառման ընթացքում աշխարհից խռոված Վահրամը լուռ էր, սակայն նրա փոխարեն խոսում էին իր հոգին ու հայրենյաց բնաշխարհը ներկայացնող կտավները, իսկ ներկաները հուզառատ ու արցունքախառն ծափողջույններ էին հղում սիրելի նկարչին: Վայոց ձորի մարզպետարանը ևս պատրաստվում է մարզում կազմակերպել Վահրամ Միքայելյանի նկարների ցուցահանդեսը և ապահովել երեկարաժամկետ ցուցադրությունը:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s