ԿՐԿԻՆ «ՍԻՐԱՆՈՒՅՇՈՒՄ» ԹԵՎԱԾՈՒՄ Է ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ


 

Երկարատև ընդմիջումից հետո կրկին եռուզեռ էր Եղեգիսի կիրճում ծվարած գեղատեսիլ Սիրանույշ ճամբարում: «Սյունիք-Զարգացում>> Հկ-ի նախաձեռնությամբ գերմանական Bröt fürdie Welt կազմակերպության և Կանադայի Հայոց թեմի ֆինանսական աջակցությամբ օգոստոսի 1-ից 11-ը հյուրընկալվեցին 14-ից 16 տարեկան երեխաներ` 20-ը Սերս և Բարձրունի սահմանամերձ համայնքներից և 60-ը Արցախի հանրապետությունից: Ծրագիրն իրականացվեց Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի հովանավորչությամբ:

4

Ծրագրի նպատակն էր նախ օգնել հաղթահարելու պատերազմական գոտու և սահմանամերձ շրջանների երեխաների մոտ առաջացած հոգեբանական խնդիրներն ու կազմակերպել նրանց ամառային հանգիստը: Ճամբարում երեխաների առօրյան հագեցած էր ոչ միայն հետաքրքիր և ուսուցողական խաղերով, այլ նաև տարաբնույթ դասընթացներով: Առանձնակի ուշադրության էին արժանի կոնֆլիկտաբանություն, կարծրատիպեր, առաջին բուժօգնություն, լեզվի դասեր, և հոգեբանական խորհրդատվություն բաժինները: Այդ ընթացքում Ճամբարականներն օգտվել են նաև Կալիֆորնիայի հայ ատամնաբուժական միության կողմից տրամադրվող անվճար ծառայությունից /ի դեպ այդ ծառայության երկարամյա բարեգործության մասին մեր ընթերցողին կտեղեկացնենք մեր հետագա նյութերում/:

Ծրագրին իր նախաձեռնությամբ միացավ Freedom Loving Youth (FLY) բարեգործական կազմակերպությունը: Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը կազմակերպության անունից երեխաներին հանձնեց շապիկներ, գլխարկներ, դպրոցական պայուսակներ՝ ուսմանն անհրաժեշտ զանազան պարագաներով: Ճամբարի միջոցառման ընթացքում երեխաները հյուրերին ներկայացան երգերով, պարերով և բեմականացումներով:

10

Ճամբարի փակման արարողությանը ներկա էին Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ.Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ.Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Վայոց ձորի 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Հարությունյանը, Կալիֆորնիայի հայ ատամնաբուժական ասոցիացիայի անդամներ, ու ծնողներ: Վերջում ծրագրի ղեկավար Տաթև Հարությունյանն իր երախտագիտությունը հայտնեց գերմանական կազմակերպությանը՝ տարիներ շարունակ իրենց հետ համագործակցելու համար: Շնորհակալական խոսք ուղղեց նաև Կանադայի հայոց թեմին՝ անձամբ Գերշ. Տեր Աբգար սրբազանին սահմանամերձ գյուղերի երեխաներին ու երիտասարդներին աջակցելու համար: Կարևորվում է այն, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրում: Իսկ ճամբարականները լցված էին անափ ուրախությամբ:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s