ԵՐԿԱՐԱՄՅԱ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՐԴԻԿ


***

«Միշտ Հիպոկրատի երդմանը հավատարիմ>> – այս նշանաբանն է իր կյանքի ուղեկից ընտրել մարզպետարանի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը:

11

Նա ծնվել է 1950թ. Եղեգնաձորի տարածաշրջանի Քարալուխ գյուղում, ուսուցչի ընտանիքում, սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին նա աչքի է ընկել իր ուշիմությամբ, աշխատասիրությամբ ու… ու ընկերասիրությամբ, որի գրավականն է մարդասիրությունը, ինչի արդյունքում էլ նա իր մանկավարժ ծնողներին բազմիցս է պատմել բժիշկ դառնալու իր երազանքի մասին: Ու երբ միջնակարգն ավարտում է ոսկե մեդալով, անվարան դիմում է Երևանի պետական բժշկական ինստիտուտ: Եվ գուցե բարձր գիտելիքներն էին, թե անհակ սերը ընտրած մասնագիտության հանդեպ, որ առաջին իսկ քննությունից հետո երիտասարդ Սամվելը համարվում է ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող: «… Դա 1968-ի շոգ ամառն էր,- հիշում է նա,- երբ հուզված դուրս եկա քննասենյակից ու հազիվ երերալով իջա աստիճաններով, աչքիս առաջ հոծ բազմության մեջ երևացին կիզիչ արևից հազիվ պաշտպանվող անհանգիստ ծնողներս, ու սիրտս կարծես ճմլվեց. բա որ… չէի համարձակվում անգամ մտքումս կրկնել շարունակությունը և… >> ,- և այդ պահին կարծես նա տեղափոխվեց այն տարիները, ու քիչ կարկամած նկարագրեց իր ուսանող դառնալու պահըՙ ԱՅՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ, որն ապրել են ինքն ու ծնողները:
Հեռավոր Քարագլուխ գյուղից եկած երիտասարդի համար այնքան էլ հեշտ չի եղել ուսանողական կյանքը, բայց սերը ուսման ու մասնագիտության հանդեպ այնքան հզոր էր, որ դժվարությունները կարողացել է թաքցնել հոգու խորքում և 1973-ին ստանալով բժիշկ-ստոմատոլոգի որակավորում, Սամվելը գործուղվել է հայրենի շրջան՝ Շատինի տեղամասային հիվանդանոց՝ որպես ստոմատոլոգ: Երեք տարի անց նա նշանակվել է նույն հիվանդանոցի գլխավոր բժիշկ: Կարճ ժամանակ անց Հիվանդանոցի լուծարվելուց հետո Սամվելն աշխատում է որպես ամբուլատորիայի վարիչ՝ համատեղելով մանկաբույժի ու ընդհանուր պրակտիկայի բժշկի պարտականությունները:
1993թվականին Հիպոկրատի երդվյալը կամավոր զորակոչվելով Հայկական բանակ, իր ներդրումն է ունեցել բանակի ռազմաբժշկական ծառայության կայացման գործում՝ ղեկավարելով գումարտակի, գնդի ու զորամիավորման բժշկական ծառայությունները: Իր բարեխիղճ ու հմուտ աշխատանքի համար Սամվել Շահբազյանն արժանացել է բժշկական ծառայության փոխգնդապետի կոչման: 57 տարեկանում զորացրվել է: Հարազատ մնալով երդմանը 2007-ից նա ընտրում է քաղաքացիական կյանքին ծառայելու ճանապարհը. հաջողության հասնելով մրցույթում նշանակվում է Մալիշկայի ԱԱՊԿ ՓԲԸ-ի տնօրեն, 6 տարի անց նույն հաջողությամբ մասնակցելով քաղ.ծառայողի մրցույթին՝ նշանակվում է մարզպետարանի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ: Օգոստոսի 26-ին մարզպետարանի աշխատակազմը մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ, վաստակած հանգստի ճանապարհեց Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանին: Նրան բարեմաղթանքներ և շնորհակալանքի խոսքեր հղեցին նաև գործընկերները: Ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Ս. Շահբազյանը մարզպետ Հ. Սարգսյանի կողմից արժանացավ նաև պատվոգրի: Օգտվելով պատեհ առիթից զրուցեցինք Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Գագիկ Գևորգյանի հետ.
Ինչ կարող եմ ասել Շահբազյան անհատի մասին. – ասաց նա ,- Մեր համակարգում մի շարք առումներով չափազանց կարևոր է կարիքավոր ու առողջական խնդիրներ ունեցող քաղաքացու հանդեպ ուշադրությունը, համբերատարությունը, և թերևս ամենագլխավորը՝ գործի նկատմամբ պարտաճանաչությունը… Ոչ միայն իմ, այլև շատերի կարծիքը հայտնած կլինեմ, եթե ասեմ, որ Սամվել Շահբազյանը լավ ու հոգատար բժիշկ լինելով հանդերձ օժտված է նաև իմ թվարկած բոլոր հատկանիշներով: Իսկ դա իր մասնագիտության հանդեպ սիրո, և մարդկանց նկատմամբ ունեցած հարգանքի արտահայտումն է: Մեր վարչության աշխատողները, ու ոչ միայն… գործի բերումով նրա հետ շփված քաղաքացիները ափսոսանք են հայտնում՝ այսուհետ նրա չաշխատելու համար: Ինչևիցե, քաղծառայողի օրենքի պահանջն է: Մնում է ցանկանալ նրան առողջ ու խաղաղ հանգիստ, հաջողություններ և անհրաժեշտության դեպքում թող նա իր մասնագիտական խորհուրդներով օգտակար լինի երիտասարդներին:

Ս.Դովլաթյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s