Մեր ընթերցողն արդեն տեղյակ է, որ մարզում գործում է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» Ֆինանսական մասնակցային մոտեցում ծրագիրը, որի մանրամասներին ծանոթացել է թիվ 5-ից: Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ Ծրագիրն իրականացնում է Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF) կազմակերպության Հայաստանի գրասենյակը իր գործընկեր «Վայոց Ձոր» մարզային զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ: Ծրագրի շրջանակում արդեն իրականացվել է 2 մրցույթ, իրականացվում է արդեն 3-րդը, որն անց է կացվում 7 համայնքների միջև:
Եվ այսպես. հուլիսի 13-ին Ռինդ համայնքում տեղի ունեցավ հերթական՝ երրորդ մրցույթը: Այն իրականացվում է Եղեգնաձորի տարածաշրջանի 7 համայնքներում՝ Աղավնաձոր, Չիվա, Ելփին, Հորս, Ռինդ, Շատին, Թառաթումբ: Ծրագիրն օգնում է տեղի բնակչությանն իրենց սեփական զարգացման համար պատասխանատվություն կրել, նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Մրցույթով նախատեսված է 3 մրցանակ և 3 խրախուսական մրցանակ:
Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 6000 եվրո, որից 1-ին մրցանակի համար տրամադրվում է 2000 եվրո, 2-րդի համար՝ 1500 եվրո, 3-րդի համար՝ 1000 եվրո: Տրվելու է նաև 3 խրախուսական մրցանակ 500-ական եվրո գումարով:
3-րդ փուլի թեման էր <<Ինչպես բարելավվել համայնքի ապրուստի պայմանները կայուն եղանակով>>: Գաղափարների ներկայացումնները գնահատվում է ժյուրիի կողմից: Ժյուրիի անդամներն են. Վարդան Հովհաննիսյան – մարզպետարանի տարածքային կառավարման վարչության մասնագետ, Աշոտ Թունյան – մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ, Սերգեյ Սուքիասյան–Արենիի համայնքապետ, Արայիկ Լևոնյան –Գնշիկի համայնքապետ, Արամ Կոստանյան /գնահատող հանձ.նախագահ/-մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ: Ններկայացվող գաղափարները ժյուրին գնահատում է 0-ից 5 միավորով ըստ չափանիշների:
Հաղթողներն ստացան և՛ դրամական պարգև, և՛ պատվոգիր ու շնորհակալագիր:
3-րդ մրցույթում հաղթող ճանաչվեցին.
I մրցանակ–Ռինդ, II մրցանակ–Շատին, III մրցանակ–Չիվա
Թառաթումբ, Աղավնաձոր և Ելփին համայնքներն ստացան խրախուսական մրցանակներ: