ՀԱՐՍԱՆԵԿԱՆ  ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ  ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ  ԿԵՆԱՑ ԾԱՌԻ ՊԱՏԿԵՐՆԵՐՈՒՄ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ  ԷՋԵՐԻՑ

Հայկական զարդարվեստն ունենալով հազարամյակների պատմություն և զարգանալով ու բազմաբնույթ պատկերներ ընդունելով, դարերի ընթացքում իր մեջ մարմնավորել է այն բոլոր իղձերն ու երազանքները, որոնք արտահայտվել են ժողովրդական բանահյուսության մեջ: Դրանցում յուրահատուկ տեղ է հատկացվել հարսանեկան արարողակարգին: Ուսումնասիրելով զարդարվեստի տարբեր պատկերներ, հանգում ենք այն եզրակացության, որ հարսանիքի տեսարանները, ամուսնացող զույգի սիմվոլները ավելի շատ արտահայտվել են կենաց ծառի մոտիվներում: Սովորաբար կենաց ծառի միջնամասում պատկերվում են հարսի ու փեսայի պատկերները` կենաց ծառի սաղարթով, որն ավարտվում է պտղաբերության սիմվոլներով կամ ապագա մանկան պատկերով` որպես պտղաբերության խորհրդանիշ: Նման նկարներում տեսնում ենք մարդկային կյանքի համապատասխան հասկացությունները` հայր, մայր, զավակ, այն ուժերը, որոնք պայմանավորում են կենաց ծառի հավերժության գոյությունը: Զարդարվեստում պսակի տեսարանում տեսնում ենք կենտրոն գլուխ գլխի կանգնած հարսն ու փեսան, նրանց կողքին քավորն ու քահանան: Քավորի ձեռքում կենաց ծառ է լինում, որ դրսևորում է ընտանիքի գաղափարը:

Հարսանեկան կենաց ծառերը սիմվոլներ են, որոնք մարմնավորում են հարսին ու փեսային, նրանց հարազատներին ու բարեկամներին: Հ.Աճառյանը գրում է. «Կը ներկայացնե փեսային գերդաստանը, իսկ վրան շարված խնձորները անոր հարակից զանազան անձնավորությունները… /Հ. Աճառյան,- Հայերեն գավառական բառարան, Թիֆլիս 1913, էջ 1067-1068/: Փառաբանել այս ծառը` նշանակում է փառաբանել հարսանիքի մասնակիցների միասնությունը, նրանց բարեկամական սերտ կապերը: Continue reading

ԽՈՍՔ  ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ


Վայոց ձոր մարզի Հերհեր համայնքի թվով 16 շահառուներ իրենց շնորհակալությունն են հայտնում Ռազմավարական զարգացման գործակալությանը՝ Հերհեր համայնքում 2016թ. ընթացքում կատարած աշխատանքների համար, ինչի արդյունքում գյուղի բնակիչները ստացել են գարու բարձր բերքատվություն:

Առանձնակի շնորհակալության են արժանի ծրագրի գյուղատնտես մասնագետներ Նորայր և Ռազմիկ Հարությունյանները, ովքեր իրենց խորհուրդներով ու ցուցումներով մեծապես օգնել են հողի աշխատավորին:

Այսօր առավել, քան երբևէ համայնքների բնակիչների համար անհրաժեշտ են նման համագործակցություններ, նման ծրագրային առաջարկներ, որոնք խթան կհանդիսանան համայնքների զարգացմանը:

Խմբագրության կողմից


Հարգելի ընթերցող, դուք մեր նախորդ համարներից ևս տեղեկացել եք «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի՝ Խաչիկում իրականացված գործունեության հետ, բայց այսօրվա մեր այցելուից տեղեկացանք, որ ՀԿ-ն ծրագիր է իրականացնում նաև գյուղատնտեսության բնագավառում ու այդ ծրագրի շահառուներն իրենց գոհունակությունն են հայտնում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ծրագրի և Հերհեր համայնքի համագործակցության համար:

 

ԱՎԱՆԴԱԿԱՆ ՍՊՈՐՏԱՁԵՎԵՐԸ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում կերտել է ոչ միայն խաղաղ ապրելու, արարելու և ստեղծագործելու, այլ նաև կերտել է իր հարուստ մշակույթը: Այսօր այդ վիթխարի մշակույթը որպես պատմական սկզբնաղբյուր, մյուս կողմից որպես անզուգական ժառանգություն, անսպառ աղբյուր են ճիշտ ըմբռնելու հայ մշակույթի զարգացման ընթացքը, ուղղությունները: Մշակույթի զարգացման պատկերային արտացոլումները իրենց արտահայտությունն են ստացել զարդաքանդակներում ու զարդանկարներում: Թուղթն ու մագաղաթը, վրձինն ու գրիչը, թանաքն ու ներկանյութերը անհամեմատ շատ հնարավորություններ են ընձեռնել մանրանկարիչներին, քան մյուս ուղղություններում: Զարդարվեստի մոտիվները դարերի ընթացքում խիստ փոփոխության են ենթարկվել, տարբեր նշանակություն ունեցել ու ծառայել են տարբեր նպատակների:
Հայ ժողովրդի զարդարվեստի մեջ կարևոր տեղ են զբաղեցնում բուսական, կենդանական, կենաց ծառի, տոնահանդեսների, պայքարի մոտիվները: Դրանք շատ հաճախ արտահայտել են միստիկ-դիցաբանական բնույթ, չարի ու բարու, գարնան զարդոնքի ու աշնան, մահվան ու վերածննդի գաղափարախոսությանը:
Հայկական ժողովրդական խաղերը դասակարգվում են խմբերի.
1/ արտադրական, 2/ հասարակական, 3/ դրամատիկական, ծաղրախաղեր, 4/ մարզական, 5/ զվարճախաղեր, 6/ սեղանախաղեր, 7/ մտավարժական, 8/ ծիսական:

Յուրաքանչյուր խաղաձև մարզում էր մարդու ճկունությունն ու ճարպկությունը, հնարամտությունը, ուժն ու կորովը, նպաստում ուշադրության զարգացմանը, արագաշարժությանը, ճշգրտությանը, սրատեսությանը, ուշիմությանը ու շարժունակությանը, սովորեցնում էին խառը իրադրության մեջ տարբերել իր և մրցակից թիմի անդամներին: Continue reading