ԱՎԱՆԴԱԿԱՆ ՍՊՈՐՏԱՁԵՎԵՐԸ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում կերտել է ոչ միայն խաղաղ ապրելու, արարելու և ստեղծագործելու, այլ նաև կերտել է իր հարուստ մշակույթը: Այսօր այդ վիթխարի մշակույթը որպես պատմական սկզբնաղբյուր, մյուս կողմից որպես անզուգական ժառանգություն, անսպառ աղբյուր են ճիշտ ըմբռնելու հայ մշակույթի զարգացման ընթացքը, ուղղությունները: Մշակույթի զարգացման պատկերային արտացոլումները իրենց արտահայտությունն են ստացել զարդաքանդակներում ու զարդանկարներում: Թուղթն ու մագաղաթը, վրձինն ու գրիչը, թանաքն ու ներկանյութերը անհամեմատ շատ հնարավորություններ են ընձեռնել մանրանկարիչներին, քան մյուս ուղղություններում: Զարդարվեստի մոտիվները դարերի ընթացքում խիստ փոփոխության են ենթարկվել, տարբեր նշանակություն ունեցել ու ծառայել են տարբեր նպատակների:
Հայ ժողովրդի զարդարվեստի մեջ կարևոր տեղ են զբաղեցնում բուսական, կենդանական, կենաց ծառի, տոնահանդեսների, պայքարի մոտիվները: Դրանք շատ հաճախ արտահայտել են միստիկ-դիցաբանական բնույթ, չարի ու բարու, գարնան զարդոնքի ու աշնան, մահվան ու վերածննդի գաղափարախոսությանը:
Հայկական ժողովրդական խաղերը դասակարգվում են խմբերի.
1/ արտադրական, 2/ հասարակական, 3/ դրամատիկական, ծաղրախաղեր, 4/ մարզական, 5/ զվարճախաղեր, 6/ սեղանախաղեր, 7/ մտավարժական, 8/ ծիսական:

Յուրաքանչյուր խաղաձև մարզում էր մարդու ճկունությունն ու ճարպկությունը, հնարամտությունը, ուժն ու կորովը, նպաստում ուշադրության զարգացմանը, արագաշարժությանը, ճշգրտությանը, սրատեսությանը, ուշիմությանը ու շարժունակությանը, սովորեցնում էին խառը իրադրության մեջ տարբերել իր և մրցակից թիմի անդամներին:
Հայ իրականության մեջ տարածում են ստացել խաղեր, ուր առանձնացվում է նաև սպորտային ուղղվածությունը: Հիշատակենք քաշոցին, լախտի-չվանոցիկը, գոտեմարտը, աքլորակռիվը, հոլը, փեսի քարը, պարանախաղը, մականախաղը, յոթ քարը և ուրիշները:
Ամենակարող ժամանակները ի զորու չեղան դրանք վերացնելու: Նոր ժամանակները թելադրեցին նոր սովորույթներ ու պատկերացումներ, որոնք իրենց տեղը զբաղեցրեցին ժողովրդական բանահյուսության մեջ, արվեստի տարբեր ճյուղերում: Մեր հանրապետության տարածքի հուշարձանների վրա գտնվող զարդաքանդակների մի մասն ունի սպորտային ուղղվածություն: Հիշենք Նորավանքի գավթի առաստաղի զարդաքանդակը, որտեղ պատկերված է նիզակի հետ վարվեցողության կանոնները: Նման տեսարան ենք տեսնում Թանահատի սբ. Նշան եկեղեցու մուտքի բարավորի քարի քանդակում: Այստեղ պատկերված է չարի դեմ բարու տարած հաղթանակի տեսարան` ի դեմս հեծյալ որսորդի ու նրանց ոտքերի տակ թավալված վիրավոր վիշապի: Սպորտային մոտիվներով զարդաքանդակները շատ են պատկերված նաև Վայոց Ձորի մի շարք տապանաքարերի վրա:
Սպորտային խաղերի զարդապատկերներ առավել տարածված են հայկական մանրանկարչության մեջ: Այստեղ կան նիզակի ճիշտ օգտագործման պատկերներ, նետաձգություն, գնդակախաղ, ձիարշավ, ակրոբատիկա: Ծագած լինելով հին աշխարհում, այն սկզբնական շրջանում ծառայել է տոտեմիզմի, ավելի ուշ քրիստոնեական գաղափարներին: 1318թ. «Եսայի Նչեցու Աստվածաշնչի>> /ՄԱՄ ձեռ. 206/ նկարազարդումների մեջ քրիստոնեական մոտիվներով պատկերված է «Ի>> տառը ակրոբատիկայի կանոններով: Սպորտային խաղերից տեսարաններ են պատկերել հայ գրականության դասականներ Խ. Աբովյանը և Հովհ. Թումանյանը:
Դեռ ոչ վաղ անցյալում սպորտային առանձին խաղատեսակներ իրենց տեղն ունեին հայկական մասսայական տոնախմբություններում: Օրինակը հարսանիքների ժամանակ ներկայացվող ձիարշավի մրցույթն էր, հրացանի պարպումը, հարսի սկեսուրի և սկեսրայրի գոտեմարտն էր, որոնք ուղեկցվում էին ուրախ հարայ-հրոցով, կողմերից մեկին օգնելով ու գովաբանելով: Ազգային ռազմամրցակցային խաղերի, մենամարտի որոշ ձևերի ներդրումը վաղ պատանեկան հասակից կկոփեն ապագա զինվորականի և հայրենիքի պաշտպանի մարմինն ու հոգին: Աճող սերնդին նախնյաց մշակութային ձեռքբերումների մասին ծանոթացնելը հնարավորություն կտա կրթված մարդիկ դաստիարակելու, այն մոռացությունից փրկել:

Բորիս Քոչարյան
«Գլաձորի համալսարան>> պատմամշ.
արգելոց-թանգարանի վարիչ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s