ՄԵՐ  ԽՄԲԱԳՐԱԿԱՆԸ


Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ  նշանակվեց Կարեն Կարապետյանը: Նա, ում մեր ընթերցողը հիշում է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայում, «Հայէներգո» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն, ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ, Երևանի քաղաքապետ աշխատած տարիներից: Նորանշանակ վարչապետը նաև դասավանդել է ԵՊՀ-ում, որտեղ և ստացել էր բարձրագույն կրթությունը՝ ավարտելով կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Ստացել է նաև տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, ունի 32 գիտական աշխատանք, բազմիցս  արժանացել է պարգևների:

22Սեպտեմբերի 15-ին կայացած ՀՀ կառավարության նիստում նորանշանակ վարչապետը հանդես է եկել առաջին հանձնարարականներով, որոնցով նա պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել է գազի և էլեկտրաէներգիայի սակագների ու նաև հարկային ստուգումների քաղաքականության վրա: Վերջինիս դեպքում՝ խոսքն ուղղելով ՊԵԿ ղեկավարին, հանձնարարել է, որ հարկային ստուգումներ իրականացնելիս մանր և փոքր ձեռնարկություններին անդրադառնալ միայն ծայրահեղ դեպքում. «Հարկային ստուգումները պետք է կատարվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում>>,- ասել է նա` ընդգծելով, որ այդ հանձնարարականները պետք է կատարվեն առանց բիզնեսի ամենօրյա աշխատանքի խոչընդոտման: Իսկ ինչ վերաբերում է մյուս հանձնարարականին, համապատասխան նախարարները պետք է  համատեղ քննարկեն և առաջարկություններ ներկայացնեն գազի ու էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման վերաբերյալ. «Պետք է մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, և ապահովել սակագնային խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության ու վերամշակող ճյուղերի համար»,- նշել է նա: Եվ միևնույն ժամանակ մեջ բերելով վերջին օրերի առօրյա խոսակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ավելացրել է, որ արդեն իսկ ստեղծվում են համապատասխան հանձնաժողովներ, որոնք կկոորդինացնեն գերատեսչությունների աշխատանքները: Continue reading