ՄԵՐ  ԽՄԲԱԳՐԱԿԱՆԸ


Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ  նշանակվեց Կարեն Կարապետյանը: Նա, ում մեր ընթերցողը հիշում է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայում, «Հայէներգո» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն, ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ, Երևանի քաղաքապետ աշխատած տարիներից: Նորանշանակ վարչապետը նաև դասավանդել է ԵՊՀ-ում, որտեղ և ստացել էր բարձրագույն կրթությունը՝ ավարտելով կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Ստացել է նաև տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, ունի 32 գիտական աշխատանք, բազմիցս  արժանացել է պարգևների:

22Սեպտեմբերի 15-ին կայացած ՀՀ կառավարության նիստում նորանշանակ վարչապետը հանդես է եկել առաջին հանձնարարականներով, որոնցով նա պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել է գազի և էլեկտրաէներգիայի սակագների ու նաև հարկային ստուգումների քաղաքականության վրա: Վերջինիս դեպքում՝ խոսքն ուղղելով ՊԵԿ ղեկավարին, հանձնարարել է, որ հարկային ստուգումներ իրականացնելիս մանր և փոքր ձեռնարկություններին անդրադառնալ միայն ծայրահեղ դեպքում. «Հարկային ստուգումները պետք է կատարվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում>>,- ասել է նա` ընդգծելով, որ այդ հանձնարարականները պետք է կատարվեն առանց բիզնեսի ամենօրյա աշխատանքի խոչընդոտման: Իսկ ինչ վերաբերում է մյուս հանձնարարականին, համապատասխան նախարարները պետք է  համատեղ քննարկեն և առաջարկություններ ներկայացնեն գազի ու էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման վերաբերյալ. «Պետք է մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, և ապահովել սակագնային խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության ու վերամշակող ճյուղերի համար»,- նշել է նա: Եվ միևնույն ժամանակ մեջ բերելով վերջին օրերի առօրյա խոսակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ավելացրել է, որ արդեն իսկ ստեղծվում են համապատասխան հանձնաժողովներ, որոնք կկոորդինացնեն գերատեսչությունների աշխատանքները:

Հասարակության մոտ առանձնակի հույս ներշնչեց ԱԺԿառավարություն հարց ու պատասխանի ժամանակ նորանշանակ վարչապետի հայտարարությունն այն մասին, որ պատրաստ է հասարուկության հետ լինել պարզ, բաց ու անկեղծ, ու որ տնտեսության զարգացումը չունի այլ բանաձև, քան ստվերի դեմ պայքարելու ճանապարհը: Եվ առանձնակի անկեղծությամբ եզրափակել է  իր խոսքը. «Մենք դա փորձելու ենք անել: Կհաջողվի, թե՞ ոչ՝ վճռական ենք տրամադրված, որովհետև տնտեսության զարգացման ուրիշ ձև գոյություն չունի»: Իսկ երբ հայտարարվեց Գագիկ Մարտիրոսյանի անունը, որպես  վարչապետի գլխավոր խորհրդականի, անկեղծ ասած մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես լրագրողներիս մոտ, այնպես էլ՝ հանրության շրջանում. սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Գ.Մարտիրոսյանն իր երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում միշտ աչքի է ընկել իր բարձր պրոֆեսիոնալիզմով։ Նրա մասին նման կարծիք ունենք ոչ միայն որպես պետական համակարգում երկար տարիներ աշխատած ու հարգանք վայելած մարդու, այլ նաև ամենաբարձր գնհատանքի արժանացած վայոցձորցու։

Տեղեկանում ենք, որ արդեն սեպտեմբերի 28-ին Գրեթե ամբողջական դարձավ նոր կառավարության կազմը,  Էկոնոմիկայի նախարար նշանակվեց Սուրեն Կարայանը, առողջապահության նախարար՝ Լևոն Ալթունյանը, բնապահպանության նախարար՝ Արծվիկ Մինասյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար՝ Հրաչյա Ռոստոմյանը, մշակույթի նախարար՝ Արմեն Ամիրյանը: Մյուս նախարարներից Արտեմ Ասատրյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի,  Արմեն Երիցյանը՝ արտակարգ իրավիճակների, Արփինե Հովհաննիսյանը՝ արդադարադատության, Հրանուշ Հակոբյանը՝ Սփյուռքի, Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման, Լևոն Մկրտչյանը՝ կրթության և գիտության, վերանշանակվել են իրենց պաշտոններում: Ավելի վաղ ևս 6 նախարար էր նշանակվել. Դավիթ Հարությունյանը վերանշանակվել էր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Վաչե Գաբրիելյանը` Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, եւ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Դեռևս թափուր են Արտաքին գործերի և պաշտպանության նախարարի պաշտոնները։

Ուսումնասիրելով նորանշանակ նախարարների անցած ուղին, համոզվում ենք, որ նրանք բոլորն էլ իրենց գործում քաջատեղյակ են ու յուրաքանչյուրն իր ոլորտում մասնագետ է: Դա վկայում է այն մասին, որ վարչապետն առաջնային է համարում թեկնածուների պրոֆեսիոնալիզմը: Մեծ հույս ենք կապում նորանշանակ վարչապետի հետ. Վստահ ենք, որ կազմավորվել է արժանի կառավարություն, որը կստանա մեծամասնության վստահության քվեն, և կպարտավորեցնի արդարացնելու բոլորիս հույսերը, համոզված լինելով, որ իրականացվող ծրագրերում գեթ մեկ անգամ տեղ կտրվի նաև մարզային մամուլին, որի խնդիրները  երկար տարիներ գտնվում են ստվերում, կամ էլ  թղթերում՝ առանց արձագանքի:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s