«Գաթայի փառատոն»-ը Խաչիկ համայնքում


Արդեն ավանդույթ է դարձել Խաչիկում մեծ հանդիսավորությամբ նշել համայնքի տոնն ու «Գաթայի փառատոն»-ը, որն այս տարի նշվեց սեպտեմբերի 25-ին: Նախ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի կողմից խաչքարի /քանդակագործ Վարազդատ Համբարձումյան, հովանավոր գործարար Ռոբերտ Խաչատրյան/ օրհնության կարգ կատարվեց համայնքի սահմանի մոտ, ապա Հայր Սուրբը հանդես եկավ օրհնության խոսքով, որից հետո օրհնեց  տոնը խորհրդանշող գաթան: Այս տարի ներկայացվել էր 2 գաթա՝ մեծը 3 մետր տրամագծով, փոքրը՝ 3սմ:

2

Տոնի խորհուրդն ու համայնքի պատմությունը պարբերաբար ներկայացնում էին փառատոնի նախաձեռնողները՝ Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու Արսեն սարկավագ Մաթևոսյանն ու Արուս Ներսիսյանը: Միջոցառումը կազմակերպվել էր <<Արենի փառատոն>> հիմնադրամի  աջակցությամբ: Փառատոնի ընթացքում անցկացվեցին բազմաբնույթ հետաքրքիր խաղեր: Հյուրերը մասնակցեցին օղու թորման ընթացքին, համտեսեցին Խաչիկին բնորոշ ճաշատեսակներ և բարիքներ: Համայնքում գործող փոքրիկ թանգարանում կազմակերպվել էր արվեստի և արհեստի գործերի, ձեռագործ աշխատանքների ցուցահանդես վաճառք: Փառատոնն ամբողջական դարձրեց տոնական համերգը, որի ընթացքում ելույթ ունեցան սիրված երգչուհիներ Սոֆի Մխեյանն ու Սիբիլը, ինչպես նաև մարզային  խմբերը: Հանդես եկավ նաև Ս. Պետրոսյանի անվան Երևանի պետական կրկեսը:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s