Խաչվերացի տոնը Արկազի Սուրբ Խաչ վանքում


Խաչվերացը  Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Սեպտեմբերի 11-ին  այս տարի ևս առանձնակի հանդիսավորությամբ ու մեծ շուքով նշվեց Խաչվերացի տոնը: Խաչվերացը Վայոց ձորի տարածքում համարվում է Արկազի Սբ. Խաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի  խաչելության փայտի մասունքը, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:

Խաչվերացին նախորդող շաբաթ երեկոյան Սբ. Խաչ վանքում, գլխավորությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, տեղի ունեցավ կիրակնամտից ժամերգություն: Հաջորդ օրը Խաչվերացի տոնի առիթով ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Սուրբ Խաչ վանք: Տարբեր մարզերից և Վայոց ձորից ուխտի էին եկել բազմաթիվ ուխտավորներ:

77

Վայոց ձորի թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ Սբ. Խաչ վանք ուխտի էին եկել նաև Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, ովքեր մասնակցել էին առաջնորդարանում կազմակերպված ամառային ճամբարին:

Մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Հոգեշնորհ Հայր Սուրբը`«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» բնաբանով: Այնուհետև տեղի ունեցավ Խաչվերացի հանդիսավոր թափոր՝ հանդիսապետությամբ  Տ.Զարեհ վրդ. Կաբաղյանի: Հոգևորականաց դասի՝ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանի, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թովմա քհն. Անդրեասյանի, դպիրների, երգչախմբի անդամների, ուխտավորների ուղեկցությամբ, վանքի բակում շարականների և Ավետարանների երգեցողության ներքո կատարվեց Անդաստանի կարգ: Արարողության ավարտին Ծաղկյալ Խաչը խորհրդանշող ծաղիկները բաժանվեցին ուխտավորներին: Ընդունված կարգի համաձայն՝ հավատացյալները հավաքվեցին միասնական սիրո ճաշի:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու և
http://vayotsdzoritem.com/ կայքի խմբագիր

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s