ԽՈՍՔ  ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ


Վայոց ձոր մարզի Հերհեր համայնքի թվով 16 շահառուներ իրենց շնորհակալությունն են հայտնում Ռազմավարական զարգացման գործակալությանը՝ Հերհեր համայնքում 2016թ. ընթացքում կատարած աշխատանքների համար, ինչի արդյունքում գյուղի բնակիչները ստացել են գարու բարձր բերքատվություն:

Առանձնակի շնորհակալության են արժանի ծրագրի գյուղատնտես մասնագետներ Նորայր և Ռազմիկ Հարությունյանները, ովքեր իրենց խորհուրդներով ու ցուցումներով մեծապես օգնել են հողի աշխատավորին:

Այսօր առավել, քան երբևէ համայնքների բնակիչների համար անհրաժեշտ են նման համագործակցություններ, նման ծրագրային առաջարկներ, որոնք խթան կհանդիսանան համայնքների զարգացմանը:

Խմբագրության կողմից


Հարգելի ընթերցող, դուք մեր նախորդ համարներից ևս տեղեկացել եք «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի՝ Խաչիկում իրականացված գործունեության հետ, բայց այսօրվա մեր այցելուից տեղեկացանք, որ ՀԿ-ն ծրագիր է իրականացնում նաև գյուղատնտեսության բնագավառում ու այդ ծրագրի շահառուներն իրենց գոհունակությունն են հայտնում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ծրագրի և Հերհեր համայնքի համագործակցության համար:

 

ԱՎԱՆԴԱԿԱՆ ՍՊՈՐՏԱՁԵՎԵՐԸ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում կերտել է ոչ միայն խաղաղ ապրելու, արարելու և ստեղծագործելու, այլ նաև կերտել է իր հարուստ մշակույթը: Այսօր այդ վիթխարի մշակույթը որպես պատմական սկզբնաղբյուր, մյուս կողմից որպես անզուգական ժառանգություն, անսպառ աղբյուր են ճիշտ ըմբռնելու հայ մշակույթի զարգացման ընթացքը, ուղղությունները: Մշակույթի զարգացման պատկերային արտացոլումները իրենց արտահայտությունն են ստացել զարդաքանդակներում ու զարդանկարներում: Թուղթն ու մագաղաթը, վրձինն ու գրիչը, թանաքն ու ներկանյութերը անհամեմատ շատ հնարավորություններ են ընձեռնել մանրանկարիչներին, քան մյուս ուղղություններում: Զարդարվեստի մոտիվները դարերի ընթացքում խիստ փոփոխության են ենթարկվել, տարբեր նշանակություն ունեցել ու ծառայել են տարբեր նպատակների:
Հայ ժողովրդի զարդարվեստի մեջ կարևոր տեղ են զբաղեցնում բուսական, կենդանական, կենաց ծառի, տոնահանդեսների, պայքարի մոտիվները: Դրանք շատ հաճախ արտահայտել են միստիկ-դիցաբանական բնույթ, չարի ու բարու, գարնան զարդոնքի ու աշնան, մահվան ու վերածննդի գաղափարախոսությանը:
Հայկական ժողովրդական խաղերը դասակարգվում են խմբերի.
1/ արտադրական, 2/ հասարակական, 3/ դրամատիկական, ծաղրախաղեր, 4/ մարզական, 5/ զվարճախաղեր, 6/ սեղանախաղեր, 7/ մտավարժական, 8/ ծիսական:

Յուրաքանչյուր խաղաձև մարզում էր մարդու ճկունությունն ու ճարպկությունը, հնարամտությունը, ուժն ու կորովը, նպաստում ուշադրության զարգացմանը, արագաշարժությանը, ճշգրտությանը, սրատեսությանը, ուշիմությանը ու շարժունակությանը, սովորեցնում էին խառը իրադրության մեջ տարբերել իր և մրցակից թիմի անդամներին: Continue reading