ՄԵՐ  ԽՄԲԱԳՐԱԿԱՆԸ


 Հոկտեմբերի 1-ի դրությամբ արդեն ամբողջական դարձավ նոր կառավարության կազմը. ՀՀ Նախագահի հրամանագրերով Պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ Մովսես Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար է վերանշանակվել Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Գևորգյանը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար՝ Յուրի Խաչատուրովը: Նորանշանակ Պաշտպանության նախարարի նշանակման հետ կապված տարաձայնությունները փարատելու նպատակով ՀՀ Նախագահը հանգամանորեն խոսեց նոր Սահմանադրությամբ մեր երկրի պետական կառավարման համակարգում Պաշտպանության նախարարի, նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի դերակատարության մասին: Այն է, որ մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը, ոչ թե նախարարը:  Նախարարը պետք է զբաղվի ռազմաքաղաքական դիվանագիտությամբ, Զինված ուժերի ամբողջական մատակարարմամբ, գնումների կազմակերպմամբ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Անհրաժեշտ է ավելի անմիջականորեն զբաղվելու ռազմական կրթությամբ և ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ: Հանրապետության Նախագահը ընդգծում է նաև, որ երկրի հնարավորությունների մեծացմանը զուգահեռ ավելանալու են նաև Պաշտպանության նախարարության հնարավորությունները, և հույս է հայտնում, որ Սեյրան Օհանյանը առաջիկայում կվերադառնա հայրենիքին ծառայության և իր օգտակար ու կարևոր ներդրումը կունենա երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում: «Պաշտպանունակությունը միայն Պաշտպանության նախարարությունը  չէ»,– ավելացնում է նախագահը: Մնում է մեզ շնորհավորել նոր  նշանակումների կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ և հուսալ, որ նրանցից յուրաքանչյուրն իր ողջ ներուժը կներդնի հայոց բանակի շարունակական զարգացումն ապահովելու համար: Իսկ ինչ վերաբերվում է ՀՀ կառավարության կառուցվածքին, ապա այստեղ ևս կատարվել է փոփոխություն, ըստ որի քաղաքաշինության նախարարությունը վերանում է, իսկ էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի ու էկոնոմիկայի նախարարություններն անվանափոխվում են. ներկայացնում ենք նոր անվանումներով՝ 1) Աշխատանքի և սոցիալական հարցերի, 2) Առողջապահության, 3) Արդարադատության, 4) Արտաքին գործերի, 5) Արտակարգ իրավիճակների, 6) Բնապահպանության, 7) Գյուղատնտեսության, 8) Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության (էկոնոմիկայի նախարարության փոխարեն) 9) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, 10) Կրթության և գիտության, 11) Մշակույթի, 12) Պաշտպանության, 13) Սպորտի և երիտասարդության հարցերի, 14) Սփյուռքի, 15) Տարածքային կառավարման և զարգացման, 16) Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, 17) Ֆինանսների, 18) ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, 19) Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություններ:

Անդրադառնալով խաղողի մթերման խնդիրներին մեզանում գրանցվում է նոր մոտեցում. առաջին անգամ գործադիրի ղեկավարը հայտարարում է, որ պետությունը` ինքը, կարող է վերցնել սննկացող ընկերության կառավարումը` փորձելով առողջացնել այդ ընկերությունը` թույլ չտալով, որպեսզի փակվեն աշխատատեղեր և գյուղացիները զրկվեն իրենց բերքի գումարներից: Պետության կողմից նման մոտեցումը ողջունելի է. «Որքան էլ պետությունը ամենաարդյունավետ կառավարիչը չէ,-իր խոսքում ասել է վարչապետը,-այնուամենայնիվ, ավելի սրտացավ և հետևողական կլինի նման դեպքերում, քան մեր առևտրային բանկերը, որոնք բիզնեսին տրամադրում են այնպիսի ծանր պայմաններով վարկեր, որ գործարարներն ուղղակի հայտնվում են քաոսի մեջ»: Ասածի վառ օրինակն է աղավնաձորցիների խնդրի լուծումը:

6

Չնայած արդեն առաջին արձագանքն ունենք. հոկտեմբերի 6-ին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ասել է, որ «Վեդի Ալկո» ընկերությունը աղավնաձորցիներին վճարել է մթերած խաղողի գումարները և որ մի քանի հոգի են մնացել և մինչև շաբաթվա վերջ կվճարեն: « Իսկ ինչ վերաբերում է մթերումներին,- ավելացրելէ նա,-  առաջիկայում կլինի համակարգային մոտեցում, որը կներկայացնենք հանրությանը.  Աղավնաձորի հետ կապված ասեմ, որ պայմանավորվածություն կա մթերողների հետ, որ մթերեն, եղած խաղողը, մնում է գյուղացիների հետ գնի շուրջ բանակցել, այսինքն՝ մթերման խնդիր չի լինի այս պահին»: Հուսանք, որ սրանք միայն խոսքեր չեն ու կառավարությունն իսկապես կփորձի ծանր վիճակում հայտնված գործարարներին ու նաև գյուղացուն աջակցել:

Ս.Դովլաթյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s