ՍԻՐԵԼԻ′   ՈՒՍՈՒՑԻՉ, ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ


2

Սիրելի′  ուսուցիչներ, մանկավարժներ, դաստիարակներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում  ենք  ձեզ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ: Մեզ համար ուսուցիչը մեծ արժեք է` գնահատանք, մեծարում: Սերունդների կյանքում  անգնահատելի  հետք թողած և բոլորի կողմից ակնածանքի արժանացած մարդկանց են  ուսուցիչ կոչել, և պատահական չէ, որ մեր պետական տոնացույցում հատուկ նշվում է «Ուսուցչի օրը»: Ուսուցչի մեծարանքը որքան  հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է: Սիրելի ուսուցիչներ, ձեր ամենօրյա աշխատանքով և ձեր օրինակով փորձեք հաստատել, զորացնել ու ամրագրել մեր ինքնատիպությունը, հավատարիմ մնալով` քաղաքակրթական  արժեքներին, ազգային ավանդույթներին և ժամանակակից նորարական մոտեցումներին:  Սա է ուսուցչի  և կրթության առջև ծառացած հիմնական խնդիրն ու առաքելությունը: Շնորհավորելով կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին «Ուսուցչի օրվա» կապակցությամբ՝ մաղթում ենք նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: