Սիրելի′ ուսուցիչներ, մանկավարժներ, դաստիարակներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում ենք ձեզ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ: Մեզ համար ուսուցիչը մեծ արժեք է` գնահատանք, մեծարում: Սերունդների կյանքում անգնահատելի հետք թողած և բոլորի կողմից ակնածանքի արժանացած մարդկանց են ուսուցիչ կոչել, և պատահական չէ, որ մեր պետական տոնացույցում հատուկ նշվում է «Ուսուցչի օրը»: Ուսուցչի մեծարանքը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է: Սիրելի ուսուցիչներ, ձեր ամենօրյա աշխատանքով և ձեր օրինակով փորձեք հաստատել, զորացնել ու ամրագրել մեր ինքնատիպությունը, հավատարիմ մնալով` քաղաքակրթական արժեքներին, ազգային ավանդույթներին և ժամանակակից նորարական մոտեցումներին: Սա է ուսուցչի և կրթության առջև ծառացած հիմնական խնդիրն ու առաքելությունը: Շնորհավորելով կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին «Ուսուցչի օրվա» կապակցությամբ՝ մաղթում ենք նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Nov
16
2016
ՍԻՐԵԼԻ′ ՈՒՍՈՒՑԻՉ, ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ
Advertisements