***
Հունվարի 12-ից մարզում մեկնարկեց 2017 թվականի ձմեռային զորակոչը: Մարզի տարածքային զինկոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները: Մարզկենտրոնի Սուրբ. Աստվածածին եկեղեցում նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեցին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանն ու Եղեգնաձորի զինկոմ, փոխգնդապետ Կարեն Բաբայանը: Նորակոչիկներին օրհնության խոսք ասաց և բարձր մարտական ոգով ծառայելու մաղթանքներ հղեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը: Վայքի տարածքային զինկոմիսարիատից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնողներն իրենց առաջին բարեմաղթանքներն ստացան Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում. նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեցին Վայքի զինկոմիսար Հովհաննես Մելքոնյանն ու մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Վայք, Ջերմուկ և Զառիթափ խոշորացված համայնքների ղեկավարները, նորակոչիկների հարազատները: Նորակոչիկներին օրհնեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը:
***
Հունվարի 8-ից 16-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 7-րդ հուշամրցաշարը, որին ՀՀ տարբեր մարզերից ու մայրաքաղաքից մասնակցել են 650 պատանի շախմատիստներ: Շախմատի ֆեդերացիայի Վայոց ձորի մասնաճյուղի ղեկավար, մարզպետ Հարություն Սարգսյանի օժանդակությամբ հուշամրցաշարին մասնակցել են նաև Վայքի (մարզիչ՝ Նաիրի Հունանյան) և Եղեգնաձորի (մարզիչ՝ Աշոտ Խուդավերդյան) մասնաճյուղերի սաները: Մինչև 10 տարեկանների խմբից մասնակցել են՝ Աշոտ Արամյանը (Եղեգնաձոր), Վայքից՝ Վահե Աբգարյանը, Էդմոն Նիկալայանը, Սիփան Սիմոնյանը: Մինչև 12 տարեկանների խմբից՝ Գոռ Ասրյանը (Վայք) և մինչև 18 տարեկաններից՝ Հակոբ Հակոբյանն ու Տիգրան Բաղդասարյանը՝ երկուսն էլ Եղեգնաձորից: Մինչև 18 տարեկանների մրցաշարում Հակոբ Հակոբյանն իր տարիքային խմբում գրավել է 7-րդ տեղը: Հուշամրցաշարի մասնակից վայոցձորցի շախմատիստների արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացուցիչ են: Continue reading