ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***

Հունվարի 12-ից մարզում մեկնարկեց 2017 թվականի ձմեռային զորակոչը: Մարզի տարածքային զինկոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները: Մարզկենտրոնի Սուրբ. Աստվածածին եկեղեցում նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեցին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանն ու Եղեգնաձորի զինկոմ, փոխգնդապետ Կարեն Բաբայանը: Նորակոչիկներին օրհնության խոսք ասաց և  բարձր մարտական ոգով ծառայելու մաղթանքներ հղեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը: Վայքի տարածքային զինկոմիսարիատից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնողներն  իրենց առաջին բարեմաղթանքներն ստացան Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում. նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեցին Վայքի զինկոմիսար Հովհաննես Մելքոնյանն ու մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Վայք, Ջերմուկ և Զառիթափ խոշորացված համայնքների ղեկավարները, նորակոչիկների հարազատները: Նորակոչիկներին օրհնեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը:

***

Հունվարի 8-ից 16-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 7-րդ հուշամրցաշարը, որին ՀՀ տարբեր մարզերից ու մայրաքաղաքից մասնակցել են 650 պատանի շախմատիստներ: Շախմատի ֆեդերացիայի Վայոց ձորի մասնաճյուղի ղեկավար, մարզպետ Հարություն Սարգսյանի օժանդակությամբ հուշամրցաշարին մասնակցել են նաև Վայքի (մարզիչ՝ Նաիրի Հունանյան) և Եղեգնաձորի (մարզիչ՝ Աշոտ Խուդավերդյան) մասնաճյուղերի սաները: Մինչև 10 տարեկանների խմբից մասնակցել են՝ Աշոտ Արամյանը (Եղեգնաձոր), Վայքից՝ Վահե Աբգարյանը, Էդմոն Նիկալայանը, Սիփան Սիմոնյանը: Մինչև 12 տարեկանների խմբից՝ Գոռ Ասրյանը (Վայք) և մինչև 18 տարեկաններից՝ Հակոբ Հակոբյանն ու  Տիգրան Բաղդասարյանը՝ երկուսն էլ Եղեգնաձորից: Մինչև 18 տարեկանների մրցաշարում Հակոբ Հակոբյանն իր տարիքային խմբում գրավել է 7-րդ տեղը: Հուշամրցաշարի մասնակից վայոցձորցի շախմատիստների արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացուցիչ են:

***

Խոշորացված Ջերմուկ համայնքի կազմում ընդգրկված գյուղերում, սոցիալ-տնտեսական ոլորտի /մասնավորապես գյուղատնտեսության և անասնապահության/ զարգացման նպատակով, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպվել էր հանդիպում քննարկում համայնքապետարանի աշխատակազմի և ավագանու անդամների մասնակցությամբ: Նշված հկ-ն մարզերում իրականացնում է մի շարք ծրագրեր: Մեր մարզում իրականացվող ծրագրի նպատակն է նպաստել տնտեսական հնարավորությունների ընդլայնմանն ու անասնապահության ոլորտում ներգրավված կին և տղամարդ ֆերմերների եկամուտների աճին: Ծրագիրն ընդգրկում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 100 գյուղական համայնքներ և ֆինանսավորվում է Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության (ՇԶՀԳ) կողմից:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s