ՄԵՐ  ԲԱՆԱԿԸ  25 ՏԱՐԵԿԱՆ Է


Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման օրն էր, այն արդեն 25 տարեկան է: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «ՀՀ Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը, որը և ղարաբաղյան պատերազմի տրամաբանական արդյունքը դարձավ… Մայիս ամսին պաշտպանության նախարարությունն սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում՝ հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: Այդ օրից սկսած հանրապետության բոլոր կառույցներում բանակի օրը մեծ շուքով է նշվում: Իսկ այսօր արդեն տարածաշրջանում միակ հաղթանակած բանակն է, որն անցել է 25 ամյա ուրույն ճանապարհ՝ դառնալով պրոֆեսիոնալ կառույց, որն ի վիճակի է արձագանքել անկայուն տարածաշրջանի խնդիրներին: Դրա վառ օրինակն է անցյալ տարվա քառօրյա պատերազմը, որտեղ հայ զինվորը աչքի ընկավ ոչ միայն մարտական պատրաստակամությամբ, այլև բարոյահոգեբանական կայուն վիճակով:   Մարզային բոլոր կառույցներում կազմակերպվում են Բանակի 25 ամյակին նվիրված տոնական միջոցառումներ:

Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին էր նվիրված մարզային գրադարանում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթը, որին մասնակցեց և ողջույնի խոսք ասաց մարզպետ Հ.Սարգսյանը:

Միջոցառմանը մասնակցում էին նաև փոխմարզպետներ Ս.Թարվերդյանն ու  Մ.Հարությունյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի զինվորներ և հրավիրված հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռ.Լևոնյանը: Ներկայացվեց Հայոց բանակի անցած հաղթական ուղին, հնչեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ:

Օրը յուրովի նշեցին «Սատար» հաշմանդամների ՀԿ-ի անդամները՝ գլխավորությամբ ՀԿ-ի նախագահ Հունան Հունանյանի: Ի դեպ նրանց մոտ արդեն 4 տարի է բարի ավանդույթ է ձևավորվել՝ Հայոց բանակի կազմավորման տոնը նշել սահմանապահ տղաների հետ: Եվ այս անգամ ևս չխախտելով ավանդույթը համագործակցելով ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամկազմի, Խաչիկի գյուղապետարանի, Վայոց Ձորի թեմի, Եղեգնաձորի քաղաքապետարանի, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի, Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրինության և մի շարք այլ շահագրգիռ կառույցների ու անհատ բարերարների հետ այցելեցին Խաչիկ գյուղի սահմանապահներին: Օրն իրական տոնի վերածվեց: Ելույթ ունեցան նաև գյուղի «Պատանի երկրապահ» ակումբի և ազգագրական պարի համույթի սաները:

1

Մասնակիցներն ականատես եղան նաև անակնկալի՝ դհոլ-զուռնայի հնչյունների ներքո բացվեց Գինեսի ռեկորդակիր 125մ երկարություն ունեցող եռագույնը, ապա փուչիկներով պատկերված 25 թիվն  արձակվեց դեպի երկինք՝ ի նշան մեր բազում հաղթանակների և միասնության: Միջոցառումը եզրափակվեց պարգևների հանձնումով. «Հայրենիքի Պաշտպան» Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ «Հայրենիքի պաշտպան» առաջին աստիճանի մեդալով պարգևատրվեցին Արցախյան ազատամարտի և սահմանների պաշտպանական մարտերի ժամանակ վիրավորված Կարեն Սպարիկի Բաբայանը, Ալեքսան Աշոտի Բայանդուրյանը և «2016թի ապրիլյան Քառօրյա պատերազմ»-ի ընթացքում վիրավորված Վահե Մանվելի Աթանյանը: Երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին Կարեն Սերյոժայի Բաբայանը, Արա Ռաֆիկի Մովսիսյանը, Վարդան Քաջիկի Օհանյանը և Խաչիկի գյուղապետ Վարդան Ռազմիկի Ներսիսյանը:

3

Սահմանում մարտնչող զինվորներին ցուցաբերած շարունակական աջակցության համար «Հայրենիքի Պաշտպան» երրորդ աստիճանի մեդալի արժանացավ Աշխեն Էլբրուսի Մարգարյանը: Ի դեպ նրա հուշատետրում գրանցված է յուրաքանչյուր զինվորի ծննդյան օրը, որը համեմում է իր կողմից ուղարկված տոնական քաղցրավենիքով:

2

«Սատար» ՀԿ-ն ևս սահմանել էր պատվոգրեր ու շնորհակալագրեր, որոնցով պարգևատրվեցին Խաչիկ գյուղի հոգևոր պատասխանատու և ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանն ու զորամասի հրամկազմի ներկայացմամբ 30 առավել աչքի ընկած զինծառայողներ ու սպաներ:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s