ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՓՄՁ ԶԱԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ


Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը  հրավիրում է  Վայոց Ձոր մարզի համայնքներում բնակվող բոլոր սկսնակ գործարարներին, որոնք ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը զբոսաշրջային ծառայությունների մատուցման ոլորտում կամ վերջին երեք տարիներին արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ նշված ոլորտում, մասնակցելու Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում – փուլ 2» համատեղ ծրագրի շրջանակում կազմակերպվող սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության «Հաջող սկիզբ»  ծրագրին:

 Այն ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվություն և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրչներ: Մասնակցելով ծրագրին` սկսնակ գործարարները կստանան բիզնեսի պլանավորման, շուկայավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: Ծրագրի տևողությունը մեկ ամիս է, որի ընթացքում փորձառու մասնագետների ուղղուրդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը: Հաջորդ վեց ամիսների ընթացքում գործարարներին տրամադրվում է խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն՝ պետական գրանցման ընթացակարգերի, հաշվապահական հաշվառման վարման, հարկային հաշվետվություններ կազմելու և այլ ուղղություններով: Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան օգտվել նաև ՓՄՁ ԶԱԿ-ի` սկսնակների ֆինանսական աջակցության գործիքներից: Continue reading

Advertisements

ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Հրապարակվել է պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը ստուգող թեստերի հարցաշարը


գիրքՀիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածը և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանը՝ «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին», կրթության և գիտության նախարարությունում ձևավորված մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգող թեստավորման առաջադրանքների հարցաշարը: Հարցաշարի բովանդակային բաղադրիչները ներառում են հայոց լեզվի քերականության «Ուղղագրություն», «Ուղղախոսություն» և «Բառագիտություն» բաժինները: Առաջադրանքները կազմվել են ՀՀ հանրակրթական դպրոցների շրջանավարտներին ներկայացվող պահանջներին համապատասխան: Նշվում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքով ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, ի թիվս այլ չափանիշների, սահմանվել է նաև հայերենին տիրապետելու պահանջ: Մասնավորապես 80-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Continue reading