ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՓՄՁ ԶԱԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ


Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը  հրավիրում է  Վայոց Ձոր մարզի համայնքներում բնակվող բոլոր սկսնակ գործարարներին, որոնք ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը զբոսաշրջային ծառայությունների մատուցման ոլորտում կամ վերջին երեք տարիներին արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ նշված ոլորտում, մասնակցելու Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում – փուլ 2» համատեղ ծրագրի շրջանակում կազմակերպվող սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության «Հաջող սկիզբ»  ծրագրին:

 Այն ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվություն և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրչներ: Մասնակցելով ծրագրին` սկսնակ գործարարները կստանան բիզնեսի պլանավորման, շուկայավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: Ծրագրի տևողությունը մեկ ամիս է, որի ընթացքում փորձառու մասնագետների ուղղուրդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը: Հաջորդ վեց ամիսների ընթացքում գործարարներին տրամադրվում է խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն՝ պետական գրանցման ընթացակարգերի, հաշվապահական հաշվառման վարման, հարկային հաշվետվություններ կազմելու և այլ ուղղություններով: Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան օգտվել նաև ՓՄՁ ԶԱԿ-ի` սկսնակների ֆինանսական աջակցության գործիքներից:

 Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կարող են ներկայացվել վարկավորման հետևյալ պայմաններով՝

1.Առավելագույնը 5 մլն. դրամ

2. Տարեկան տոկոսադրույքը՝ 10 %, 

3.Մինչև 5 տարի մարման ժամկետով

4. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%)

 Ծրագրի արդյունքում պետական գրանցում ստացած ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողները կօգտվեն նաև շուկայում առաջմղման և այլ աջակցության գործիքներից։

 Մանրամասների համար դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿի Վայոց Ձորի մասնաճյուղ:

Հեռախոս`0282 2 17 70, 098 22 10 07

Էլ. փոստ` vayotsdzor@smednc.am, vayotsdzordnc@yahoo.com

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s