ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ


Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Եվրոպական միության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ  սկիզբ դրվեց Հանրապետության մարզերում Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի մեկնարկը, որի ֆինանսավորման շնորհիվ իրականացվող յոթ ծրագիր կօգնի մարզերում ստեղծել տնտեսական ավելի շատ հնարավորություններ: Դրանց հետ կապված դրամաշնորհային պայմանագրերը ստորագրվեցին անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին «Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը հանուն Հայաստանի մարզերի զարգացման» տարածքային զարգացման համաժողովի ընթացքում:

alik

Ստորագրմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյորտ Սվիտալսկին, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ու դրամաշնորհներ ստացած կազմակերպությունների ղեկավարները: Նրանց թվում էր նաև մեր մարզից <<Տուրիզմի տարածաշրջանային կենտրոն>> հկ-ի ներկայացուցիչ Ալեքսան Ավագյանը: Վերջինիս դրամաշնորհային ծրագրի նպատակն է կայուն նորարարական տեխնոլոգիաների առավել լայն կիրառման և խթանման միջոցով բարձրացնել մարզում ՓՄՁ մրցունակությունը: Այն ֆինասնսավորվում է Եվրոմիության Հայաստանի գրասենյակի կողմից՝ ՀՀ կառավարության և մարզային գործընկերների համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2.085.000 եվրո, որից կառավարության համաֆինանսավորումը կազմում է 375.000 եվրո, Եվրոմիության դրամաշնորհը՝ 1.500.000 եվրո, իսկ դիմող հասարակական կազմակերպությունների համաֆինանսավորումը՝ 210.000 եվրո: <<ՓՄՁ մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների առավել լայն կիրառման և խթանման միջոցով>> ծրագիրն իրականացնում է Վենետիկի համալսարանը (Իտալիա), որի հայաստանյան գործընկերը Վայոց ձոր մարզի <<Տուրիզմի տարածաշրջանային կենտրոն>> հասարակական կազմակերպությունն է: Ծրագրի իրականացման արդյունքում`

  1. Ենթադրամաշնորհ է հատկացվելու էկոտուրիզմի կլաստերի գյուղերում 25 նոր էկոտուրիզմի հյուրատներ ստեղծելու համար: Դա հնարավորություն կտա ստեղծելու առնվազն 50 նոր աշխատատեղ:
  2. Ենթադրամաշնորհ է հատկացվելու էկոտուրիզմի աջակցման և մարկետինգի մարզային կենտրոն ստեղծելու համար, որը կապահովի առնվազն 2 նոր աշխատատեղ:
  3. Ենթադրամաշնորհ է հատկացվելու մեկ մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային ցանցային էլեկտրոկայան կառուցելու համար՝ որպես պիլոտային ծրագիր: Այն կապահովի առնվազն 5 նոր աշխատատեղ:
  4. Մարզի առնվազն 60 ձեռնարկությունների տեխնիկական աջակցություն ցույց կտրվի էներգոխնայողության ռեժիմով աշխատելու համար, որի արդյունքում կիջնի այդ ձեռնարկությունների արտադրանքի կամ ծառայությունների ինքնարժեքը, կբարձրանա նրանց մրցունակությունը:
  5. Մարզում գործող էկոտուրիզմի ոլորտի 23 հյուրատների, ինչպես նաև էկոտուրիզմին սպասարկող 48 սպասարկող ձեռնարկությունների համար (ռեստորաններ, կաֆեներ, տաքսի-սերվիս ծառայություններ, վարսավիրանոցներ, հյուրանոցներ և այլն) իտալական գործընկերների կողմից կիրականացվի որակյալ վերապատրաստման դասընթացներ հյուրընկալության միջազգային ստանդարտներին ծանոթացնելու համար: Նրանց մի մասին կտրվի որակավորման սերտիֆիկատ:
  6. Էկոտուրիզմի մարկետինգային աջակցության կենտրոնի միջոցով կավելանա տուրիստների հոսքը մարզ, որը հնարավորություն կտա ինչպես գործող, այնպես էլ նոր ստղծվող տուրիստական կազմակերպություններին աշխատելու շահույթով: Ծրագրի հիմնական շահառուներն են մարզի էկոտուրիզմի կլաստերի գյուղական բնակավայրերը՝ Գլաձոր, Վերնաշեն, Շատին, Արտաբույնք, Գողթանիկ, Հեր-հեր և Կարմրաշեն, ինչպես նաև Եղեգնաձոր քաղաքը և 6 այլ գյուղերի գյուղացիական տնտեսությունները:
Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s