«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» կամ ինչպես ավելի տարածված է՝ «1000 դրամների» օրենքի վերաբերյալ հարցեր են առաջացել …


«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին»  կամ ինչպես ավելի տարածված է՝ «1000 դրամների» օրենքի վերաբերյալ հարցեր են առաջացել «Հետք»-ի լրագրոների մոտ, որոնց պատասխանել է ՀՀ Կենտրոնական բանկի  (ՀՀ ԿԲ) Իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը, ով այդ օրենքի հեղինակներից է և հանդիսանում է նշված օրենքի շրջանակներում ստեղծված Հիմնադրամի կառավարիչը։ Նկատի ունենալով, որ այն այսօր արդիական է և գուցե շատերին կհետաքրքրի մանրամասները, հարկ համարեցինք արտատպել հարցազրույցը և ներկայացնել Ձեր ուշադրությանը:

6

Եթե զինծառայողի ընտանիքի անդամը կամ անդամները պայմանագրով աշխատողներ են, ապա վճարելու՞ են նշված 1000 դրամը, թե՞ ոչ։ Continue reading

Advertisements

Գրական ցերեկույթ՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակին


Օրերս մարզային գրադարանի մանկական բաժինն անցկացրեց հերթական գրական ցերեկույթը, որը նվիրված էր Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին: Միջոցառման կազմակերպիչ մանկական բաժնի վարիչ Ջեմմա Մարգարյանի բացման խոսքից հետո գրադարանի ակտիվ ընթերցողները ներկայացրին Դ. Դեմիրճյանի մասին կենսագրական հետաքրքիր փաստեր, ինչպես նաև մեծ գրողի երաժշտական և նկարչական ընդունակությունների մասին տեղեկություններ:

Ինչպես հայտնի է, գրողը բացառիկ վերաբերմունք է ունեցել ջութակի նկատմամբ Continue reading

Մեր թղթակցի տեղեկացմամբ-Միջինք


SAM_0172

Մեծ Պահքի շրջանի Միջինքի ժամանակատվածն է, ինչը կիսում է Մեծ Պահքը: Մարտի 22-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդանիստ Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում  կատարվեց Արևագալի ժամերգություն, որից հետո  նախագահությամբ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, տեղի ունեցավ Եղեգնաձորի և Ջերմուկի տարածաշրջանների դպրոցների հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հերթական հանդիպումը, որը կազմակերպել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի թեմի պատասխանատուներ Հայարփի Աղախանյանը և Գայանե Կարապետյանը: Միասնական աղոթքից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Սուրբը, ապա Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա  Հովհաննիսյանը  բանախոսեց «Մեծ Պահք» թեմայով: Տեր Հայրը ներկայացրեց Մեծ Պահքի խորհուրդը, խոսեց Մեծ Պահքի յոթ կիրակիների՝ Բուն բարեկենդանի, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդի մասին, ապա պատասխանեց ուսուցիչների կողմից բարձրացված հարցերին: Continue reading

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


400

Մարրտի 31-ին աշխատանքային այցով Վայոց ձորում էր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Մարզպետ Հարություն Սարգսյանի և մարզպետարանի առողջապահության ու սոց.աջակցության վարչության պետ Խաչիկ Գևորգյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելեց Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ  ծանոթացավ հիվանդանոցի լաբորատոր պայմաններին, սարքավորումների հագեցվածությանը, մատուցվող ծառայություններին, հիվանդների բուժման ընթացքին: Նա բուժանձնակազմին ներկայացրեց ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք կյանքի կոչելու գործում իրենց դերակատարությունն ապահովելու համար մարզային բուժաշխատողները կձգտեն բարձրացնելու իրենց մասնագիտական և համակարգչային ունակությունները, տիրապետելով էլեկտրոնային առողջապահական համակարգին, կլինիկական ուղեցույցների և հիվանդի վարման գործելակարգերի մշակման ծրագրերին, որոնք կնպաստեն բժշկական օգնության որակի բարելավմանը։ Պատասխանելով բուժաշխատողներին հետաքրքրող հարցերին՝ նախարարը պարզաբանեց, որ մինչև մայիսի 1-ը էլեկտրոնային առողջապահական համակարգին զուգահեռ կշարունակի գործել նախկին <<Միդաս>> ծրագիրը: Continue reading

Թիվ 3 /155/, Մարտի 25, 2017թ


 ՎԱՐՉԱՊԵՏ  ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԱՅՑԸ ՎԱՅՈՑ  ՁՈՐԻ  ՄԱՐԶ

1

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ին աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ՝ պատասախանատուների հետ քննարկելու համայնքների, տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում նաև զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցերը: Կառավարության ղեկավարը նախ հանդիպել է Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների ղեկավարներին, մանրամասն անդրադարձ է կատարել Ջերմուկում տուրիզմի խթանմանը, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացմանը: Բացի առողջարանների և հյուրանոցների գործունեության ակտիվացումը՝ կարևորել է ենթակառուցվածքների զարգացումը, սննդի, ժամանացի, ծառայությունների մատուցման օբյեկտների ավելացումը, զբոսաշրջիկի համար հետաքրքիր փաթեթների մշակումը: Կ.Կարապետյանը նշել է, որ Ջերմուկը չի կարող գրավիչ լինել, եթե անհրաժեշտ ենթակառուցվածքները բացակայում են: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ներդրողները գան Ջերմուկ, շահագրգռված ենք, որպեսզի բիզնեսն ակտիվանա: Ջերմուկի քաղաքապետից ակնկալում ենք զբոսաշրջության զարգացման կոնկրետ, համալիր ծրագիր՝ պետությունմասնավոր համագործակցությամբ, ինչը կնպաստի նաև զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը: Այսօր աշխարհում գումարի պակաս չկա, կա արդյունք տվող գաղափարի պակաս»,– ասել է նա:

Շարունակել կարդալ →