Մեր թղթակցի տեղեկացմամբ-Միջինք


SAM_0172

Մեծ Պահքի շրջանի Միջինքի ժամանակատվածն է, ինչը կիսում է Մեծ Պահքը: Մարտի 22-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդանիստ Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում  կատարվեց Արևագալի ժամերգություն, որից հետո  նախագահությամբ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, տեղի ունեցավ Եղեգնաձորի և Ջերմուկի տարածաշրջանների դպրոցների հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հերթական հանդիպումը, որը կազմակերպել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի թեմի պատասխանատուներ Հայարփի Աղախանյանը և Գայանե Կարապետյանը: Միասնական աղոթքից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Սուրբը, ապա Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա  Հովհաննիսյանը  բանախոսեց «Մեծ Պահք» թեմայով: Տեր Հայրը ներկայացրեց Մեծ Պահքի խորհուրդը, խոսեց Մեծ Պահքի յոթ կիրակիների՝ Բուն բարեկենդանի, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդի մասին, ապա պատասխանեց ուսուցիչների կողմից բարձրացված հարցերին: Continue reading

Advertisements

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


400

Մարրտի 31-ին աշխատանքային այցով Վայոց ձորում էր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Մարզպետ Հարություն Սարգսյանի և մարզպետարանի առողջապահության ու սոց.աջակցության վարչության պետ Խաչիկ Գևորգյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելեց Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ  ծանոթացավ հիվանդանոցի լաբորատոր պայմաններին, սարքավորումների հագեցվածությանը, մատուցվող ծառայություններին, հիվանդների բուժման ընթացքին: Նա բուժանձնակազմին ներկայացրեց ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք կյանքի կոչելու գործում իրենց դերակատարությունն ապահովելու համար մարզային բուժաշխատողները կձգտեն բարձրացնելու իրենց մասնագիտական և համակարգչային ունակությունները, տիրապետելով էլեկտրոնային առողջապահական համակարգին, կլինիկական ուղեցույցների և հիվանդի վարման գործելակարգերի մշակման ծրագրերին, որոնք կնպաստեն բժշկական օգնության որակի բարելավմանը։ Պատասխանելով բուժաշխատողներին հետաքրքրող հարցերին՝ նախարարը պարզաբանեց, որ մինչև մայիսի 1-ը էլեկտրոնային առողջապահական համակարգին զուգահեռ կշարունակի գործել նախկին <<Միդաս>> ծրագիրը: Continue reading