ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


400

Մարրտի 31-ին աշխատանքային այցով Վայոց ձորում էր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Մարզպետ Հարություն Սարգսյանի և մարզպետարանի առողջապահության ու սոց.աջակցության վարչության պետ Խաչիկ Գևորգյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելեց Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ  ծանոթացավ հիվանդանոցի լաբորատոր պայմաններին, սարքավորումների հագեցվածությանը, մատուցվող ծառայություններին, հիվանդների բուժման ընթացքին: Նա բուժանձնակազմին ներկայացրեց ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք կյանքի կոչելու գործում իրենց դերակատարությունն ապահովելու համար մարզային բուժաշխատողները կձգտեն բարձրացնելու իրենց մասնագիտական և համակարգչային ունակությունները, տիրապետելով էլեկտրոնային առողջապահական համակարգին, կլինիկական ուղեցույցների և հիվանդի վարման գործելակարգերի մշակման ծրագրերին, որոնք կնպաստեն բժշկական օգնության որակի բարելավմանը։ Պատասխանելով բուժաշխատողներին հետաքրքրող հարցերին՝ նախարարը պարզաբանեց, որ մինչև մայիսի 1-ը էլեկտրոնային առողջապահական համակարգին զուգահեռ կշարունակի գործել նախկին <<Միդաս>> ծրագիրը: Խոսելով բժշկական պարտադիր ապահովագրության մասին՝ նա նշեց, որ առաջիկայում ՀՀ կառավարություն կներկայացվի փաթեթ, համաձայն որի պետությունն իր վրա կվերցնի երկրի սոցիալապես անապահով խմբերի՝ 1,2-1,5 մլն բնակչության ապահովագրավճարի փոխհատուցումը: Անդրադառնալով նեղ մասնագիտական ծառայությունների կազմակերպմանը վերաբերյալ բժիշկների առաջարկներին՝ նախարարը պարզաբանեց, որ այժմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ մշակվում է երկրի բնակչության թվաքանակին անհրաժեշտ ծառայություններ, ինչպես նաև դրանց հասանելիության նորմատիվներ: Նախարարը եղավ նաև ակնաբուժական կաբինետում, տեղեկացավ, թե ինչ հնարավորություններ կան նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած <<Առողջ աչքեր>> ծրագիրը տեղում կազմակերպելու համար:

Խոսվեց նաև Եղեգնաձոր-Վայք մայրուղու Մալիշկա գյուղի հարևանությամբ գտնվող հատվածում ներդրումային ծրագրով Մարզային հիվանդանոցի կառուցման մասին, մարզպետը նախարարին ծանոթացրեց   նշված հիվանդանոցի տիպային բժշկական կենտրոնի նախագծին, ըստ որի հիվանդանոցային ծառայությունները կկենտրոնանան երկու քաղաքից հավասարապես հեռու նախատեսվող հիվադանոցում, իսկ ամբուլատոր ծառայությունները կշարունակվեն մատուցվել նախկին կենտրոններում։ Որոշվեց նախատեսվող հիվանդանոցի նախագիծը ներդրողներին ներկայացնելուց առաջ ևս մեկ անգամ մանրամասն քննարկել։

410

Նախարար Լևոն Ալթունյանի հաջորդ կանգառը Վայքի բուժական կենտրոնում էր։ Այստեղ շրջայց կատարելուց հետո նախարարը հանդիպեց  բուժանձնակազմի հետ՝ ներկայացնելով նախարարության ծրագրերը և պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին: <<Մեր բոլոր ծրագրերն ուղղված են բնակչությանը որակյալ, պատշաճ բժշկական օգնություն ապահովելուն, բյուջետային սուղ միջոցները արդյունավետ ծախսելուն, ինչպես նաև բուժանձնակազմի արժանապատվությունը բարձր պահելուն>>.-ասաց  նա: Կենտրոնի բուժաշխատողները ողջունեցին նախարարության՝ պետական պատվերով մատուցվող բժշկական ծառայությունների գների շուկայականին համապատասխանեցնելու նախաձեռնությունը: Նախարարը շեշտեց, որ այդ քայլն առաջին հերթին միտված է համակարգում ստվերի վերացմանը:

411

Հեմոդիալիզի բաժանմունքում բուժվողները գոհունակություն հայտնեցին ինչպես տեղում իրենց բուժումն ապահովելու համար կառավարության կողմից ժամանակակից սարքավորումներով բաժանմունք կազմակերպելու, այնպես էլ` բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքի համար։

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s