Մեր թղթակցի տեղեկացմամբ-Միջինք


SAM_0172

Մեծ Պահքի շրջանի Միջինքի ժամանակատվածն է, ինչը կիսում է Մեծ Պահքը: Մարտի 22-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդանիստ Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում  կատարվեց Արևագալի ժամերգություն, որից հետո  նախագահությամբ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, տեղի ունեցավ Եղեգնաձորի և Ջերմուկի տարածաշրջանների դպրոցների հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հերթական հանդիպումը, որը կազմակերպել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի թեմի պատասխանատուներ Հայարփի Աղախանյանը և Գայանե Կարապետյանը: Միասնական աղոթքից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Սուրբը, ապա Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա  Հովհաննիսյանը  բանախոսեց «Մեծ Պահք» թեմայով: Տեր Հայրը ներկայացրեց Մեծ Պահքի խորհուրդը, խոսեց Մեծ Պահքի յոթ կիրակիների՝ Բուն բարեկենդանի, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդի մասին, ապա պատասխանեց ուսուցիչների կողմից բարձրացված հարցերին:

ՔԴԿ-ի պատասխանատուները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները, խոսեցին հայոց եկեղեցու պատմության օլիմպիադայի արդյունքների, դասալսումների, դպրոցներում կազմակերպված միջոցառումների և այլնի մասին: Երիտասարդաց միության պատասխանաու Ա. Ստեփանյանն  իր շնորհակալությունը հայտնեց ուսուցիչներին՝ «Նամակ զինվորին» ծրագրին և Ս. Հարության տոնին կազմակերպված ածիկների մրցույթին ակտիվորեն մասնակցելու համար: Ելույթ ունեցավ նաև Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու և ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը, ով իր շնորհակալությունը հայտնեց «Նամակ զինվորին» ծրագրի կազմակերպիչներին և ուսուցիչներին. «Ոմանք նամակներին կցել էին փոքրիկ հուշանվերներ, ոմանք էլ իրենց հեռախոսահամարներն էին գրել՝ զինվորների հետ կապ հաստատելու և ընկերանալու հույսով: Դատելով զինվորների արձագանքից՝ նախաձեռնությունը հաջողված էր: Նմանատիպ նախաձեռնությունները շատ կարևոր են և զինվորներին գոտեպնդում են, ոգևորում և մարտունակությունը բարձրացնում»,– ասաց Արսեն սարկավագը: Միջոցառումն ավարտցեց Խաղաղական ժամերգությամբ ու Խոկման արարողությամբ, որի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

SAM_0213

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի և Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ Մեծ Պահքի Միջինքը նշվեց նաև դպրոցում: Համատեղ աղոթքից հետո Արժանապատիվ Տ. Հայրը ողջունեց ներկաներին և օրհնեց տոնական սեղանը, ապա խոսեց Մեծ Պահքի խորհրդի, Միջինքի, ինչպես նաև Ավագ Շաբաթի մասին: Դպրոցի աշակերտները ևս  ներկայացրին օրվա խորհուրդը, խոսեցին այդ օրվա  ավանդական ուտեստներից մեկի՝ Միջինքի գաթայի մասին: Դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտները հանդես եկան ազգագրական երգ ու պարով,  աշակերտների մասնակցությամբ բեմադրվեց Հ. Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթը: Ներկաները մեծ խանդավառությամբ ընդունեցին խոսող տիկնիկներին և ուրախությամբ ու ոգևորությամբ դիտեցին բեմականացված հեքիաթը:

Վերջում Տեր Վազգենը կտրեց Միջինքի գաթան, ապա իր գնահատանքը բերեց կազմակերպիչներին՝ թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանին, հայոց եկեղեցու պատմության ուսուցչիներ Եսենիա Բայաթյանին և Նարինե Գրիգորյանին, որոնց ջանքերով տոնվում են ազգային-եկեղեցական տոները՝ փորձելով վերականգնել և հանրայնացնել ժողովրդական ավանդույթները:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու և
http://vayotsdzoritem.com/ կայքի խմբագիր

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s