Գրական ցերեկույթ՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակին


Օրերս մարզային գրադարանի մանկական բաժինն անցկացրեց հերթական գրական ցերեկույթը, որը նվիրված էր Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին: Միջոցառման կազմակերպիչ մանկական բաժնի վարիչ Ջեմմա Մարգարյանի բացման խոսքից հետո գրադարանի ակտիվ ընթերցողները ներկայացրին Դ. Դեմիրճյանի մասին կենսագրական հետաքրքիր փաստեր, ինչպես նաև մեծ գրողի երաժշտական և նկարչական ընդունակությունների մասին տեղեկություններ:

Ինչպես հայտնի է, գրողը բացառիկ վերաբերմունք է ունեցել ջութակի նկատմամբ և պատահական չէր, որ  ջութակի հանդեպ ունեցած մեծ սերն ու ջերմ  զգացողությունն էր Դեմիրճյանին մղել ստեղծելու իր հայտնի գործերից մեկը՝ «Ջութակը և սրինգը» պատմվածքը: Ցերեկույթի ընթացքում ջութակի նվագակցությամբ հնչեց գրողի սիրելի կոմպոզիտորի՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի  ստեղծագործություներից մեկը: Ցուցադրվեցին գրողի մասին պատմող հետաքրքիր տեսանյութեր և «Պույ-պույ մկնիկը» մուլտֆիլմը:

Կազմակերպվել էր նաև գրքերի ցուցահանդես, որտեղ ներկայացվել էր Դ.Դեմիրճյանի ստեղծագործությունները, թարգմանությունները և ասույթներ ու գրքեր նրա մասին: Միջոցառման ավարտին իր շնորհավորական խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու և
http://vayotsdzoritem.com/ կայքի խմբագիր

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s