Ավարայրի ճակատամարտի 1566-րդ տարելիցին նվիրված արարողություններ Վայոց ձորում


Մայիսի 25-ին  Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնությամբ  Եղեգնաձորի Մոմիկի անվան զբոսայգուց  անցկացվեց «Ճանաչենք  451թ. Ավարայրի ճակատամարտի վայոցձորյան քարե հիշատակները» խորագրով երթ, որը նվիրված էր Վարդանանց  պատերազմի 1566-րդ տարելիցին: Մոմիկի արձանի մոտ էին հավաքվել Եղեգնաձորի տարածաշրջանային պետական քոլեջի և տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներ, Եղեգնաձորի թիվ 1 և թիվ 2 հիմնական դպրոցների մանկավարժական կոլեկտիվներ, բարձր դասարանների աշակերտներ, Վայոց ձորի թեմի երիտասարդաց միության անդամներ, ՊՄՊ մարզային ծառայության և  «Արփի» արգելոցի աշխատողներ:

103

Երթի ակտիվ մասնակիցները, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանի գլխավորությամբ, դրոշներով, Գրիգոր Խանջյանի «Վարդանանք»  կտավի պաստառներով, հուշարձանների պահպանությանը նվիրված կարգախոսներով Նարեկացու փողոցով ժամը 13-ին շարժվեցին դեպի «Քյոշկ» ամրոց, որտեղ 1566 տարի առաջ տեղի է ունեցել Ավարայրից հետո ամենամեծ ճակատամարտը: Երթն ուղեկցվում էր շարականներով ու հայրենասիրական  երգերով: Continue reading

ՄԵՐ ԹՂԹԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ


Մայիսի 8-ին Երկրապահի օրն է: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ծայրագույն Պատրիարքի բարձրագույն տնօրինությամբ Հայաստանյայց բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ և կատարվեց Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկների: Երկրապահի օրվա առիթով Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս.Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս.Պատարագ: Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց: Տեր Հայրը, խոսելով օրվա խորհրդի նշանակության մասին, իր շնորհակալությունը հայտնեց ազատամարտիկներին, Երկրապահ կամավորական միության անդամներին, ովքեր Հայաստանի օրհասական օրերին, ինչպես 90-ական թվականներին, այնպես էլ Քառօրյա պատերազմի ժամանակ շատերը զենք վերցրին և մեկնեցին ռազմաճակատ:

Ս.Պատարագին ներկա էին ազատամարտիկներ, հավատացյալներ, մարզային կառավարման աշխատակիցներ և Երկրապահ կամավորական միության անդամները՝ գլխավորությամբ մարզի Երկրապահ կամավորական միության փոխնագահ, աֆղանական պատերազմի մասնակից, 1994թ.-ի Արցախյան պատերազմի ժամանակ առաջինը «Սու» կործանիչը խոցող, Քառօրյա պատերազմի ժամանակ Եղեգնաձորի ջոկատի հրամանատար, Արտաբույնք համայնքի ղեկավար Արմեն Արամի Սեդրակյանը: Հավարտ Ս.Պատարագի աղոթք բարձրացվեց առ Աստված՝ Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված հայ մարտիկների հիշատակի համար:

***

151

Մայիսի 17-ին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) մարզային ծառայության և դպրոցի տնօրինության կողմից կազմակերպվեց բաց դաս «Ի՞նչ գիտենք Վայոց ձորի մարզի հուշարձանների մասին» թեմայով: Մասնակցում էին դպրոցի Վարդան Վարդանյանի անվան 6-րդ բ դասարանի աշակերտները՝ գլխավորությամբ դասղեկի՝ Կարինե Մովսիսյանի: Ժյուրիի կազմում էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը (ժյուրիի նախագահ), մարզային ծառայության գիտաշխատող Անի Խաչատրյանը և դպրոցի փոխտնօրեն Անուշ Գիրգորյանը: Continue reading

ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐՈՍ Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ


39

Ավանդույթի համաձայն ամեն տարի Մայիսի 18-ը հանրապետությունում նշվում է  թանգարանների միջազգային օր: Այս տարի Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանը օրը նշանավորեց Արցախի պաշտպանության դիրքերում զոհված վայոցձորցի լեյտենանտ Վարդան Վարդանյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթով, որը կազմակեպվել էր Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի հերոսի անունը կրող դասարանի աշակերտների ուժերով: Սրահում ցուցադրված էին նրա աշակերտական, ուսանողական ու հայրենասիրությամբ աչքի ընկնող, զինվորական կյանքը բնութագրող աշխատանքներ ու նյութեր: Միջոցառմանը մասնակցում էին նրա հարազատները, ուսուցիչներն ու մտերիմները: Հերոսի դպրոցական ու զինվորական տարիները բնութագրեցին թանգարանի տնօրենի պաշտոնակատար Կ.Ստեփանյանը, դասղեկ Ա.Գրիգորյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա.Մանուչարյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա.Ղազարյանն ու ուսուցիչներ, դասընկերներ: Այն եզրզփակվեց Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնության խոսքով:

Թիվ 5 /157/, Մայիսի 30, 2017թ.


5

Շարունակել կարդալ →

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻՑ Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ


Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով մարզպետ Հարություն Սարգսյանի և Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի գլխավորությամբ ու մասնակցությամբ՝ երկրապահ կամավորականների ներկայացուցիչների, մարզպետարանի պաշտոնատար անձանց և Եղեգնաձորի բնակիչների, տեղի ունեցավ պսակադրություն, Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնուհետև երթի մասնակիցներն ուղևորվեցին դեպի Արցախյան ազատարամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան՝ ծաղիկներ խոնարհելու Արցախում նահատակված և երկրի սահմաններում զոհված եղեգնաձորցի քաջորդիների հիշատակին:

***

 Մայիսի 26-ին դպրոցական զանգը վերջին անգամ հնչեց նաև Վայոց ձորի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար: Մարզում գործող միջնակարգ և ավագ դպրոցների 518 աշակերտներ հրաժեշտ են տվել հարազատ դպրոցին ու սիրելի ուսուցիչներին: Մարզի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ այցելել են դպրոցներ և մասնակցել տոնական վերջին դասերին: Մարզպետ Հարություն Սարգսյանը ներկա է գտնվել սամանապահ Խաչիկ համայնքի դպրոցում կազմակերպված տոնական միջոցառմանը, փոխմարզպետներ Ս.Թարվերդյանը՝ Եղեգնաձորի ավագ դպրոցի, իսկ Մելս Հարությունյանը Ազատեկի միջն. դպրոցի Վերջին զանգին: Նշենք, որ բոլոր դպրոցներում հնչեցվել է շրջանավարտներին ուղղված մարզպետի շնորհավորական ուղերձը:

***

Մարզային գրադարանում տեղի ունեցավ Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված գրական գեղարվեստական ցերեկույթ` <<Մեր միասնության խորհրդանիշը>> խորագրով: Մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Միջոցառումը կազմակերպել էր գրադարանի սպասարկման բաժինը: Միջոցառմանը ներկա էին փոխմարզպետ Մ.Հարությունյանը, Հայրենական պատերազմի վետերան` Ս.Հարությունյանը, ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ: Ցերեկույթին ներկայացվեց հայ ժողովուրդի անցած ուղին, սկսած Հայրենական Մեծ պատերազմից, Շուշիի փառապանծ ազատագրումից մինչ ապրիլյան քառօրյա պատերազմը:

 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԾՐԱԳՐԵՐԸ


23Վարչապետ Կ.Կարապետյանի մոտ տեղի ունեցած հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը: Ներկայացվել են ձեռնարկատիրական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են աղբի վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսության կառուցմանը, այգեգործական տնտեսության զարգացմանը, խաղողի գինու արտադրության խթանմանը, խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարանի հիմնմանը և այլն: Continue reading