ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԾՐԱԳՐԵՐԸ


23Վարչապետ Կ.Կարապետյանի մոտ տեղի ունեցած հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը: Ներկայացվել են ձեռնարկատիրական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են աղբի վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսության կառուցմանը, այգեգործական տնտեսության զարգացմանը, խաղողի գինու արտադրության խթանմանը, խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարանի հիմնմանը և այլն: Ի թիվս մի շարք ծրագրերի, ներկայացվել և քննարկվել է նաև Վայոց ձոր մարզի համայնքներին վերաբերող ծրագրեր. Խաչիկ համայնքի ղեկավարը ներկայացնելով տարբեր ոլորտներին առնչվող մի քանի նախագծեր, անդրադարձել է խաղողի գինու արտադրության կազմակերպմանը և նշել, որ դրա ընդհանուր արժեքը կազմում է 150 մլն ՀՀ դրամ, սեփական ներդրումները 82.5 մլն ՀՀ դրամ, իսկ մնացած՝ 67.5 մլն ՀՀ դրամն ակնկալվում է ստանալ ՀՀ կառավարությունից որպես վարկային միջոց: Նախատեսվում է տարեկան արտադրել 150.000 կգ խաղող, 100.000 լիտր գինի: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին ուսումնասիրել վարկավորման հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ:

Օգտվեցինք  http://www.gov.am- 05.05.2017-ի տեղեկատվությունից

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s