ՄԵՐ ԹՂԹԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ


Մայիսի 8-ին Երկրապահի օրն է: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ծայրագույն Պատրիարքի բարձրագույն տնօրինությամբ Հայաստանյայց բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ և կատարվեց Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկների: Երկրապահի օրվա առիթով Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս.Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս.Պատարագ: Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց: Տեր Հայրը, խոսելով օրվա խորհրդի նշանակության մասին, իր շնորհակալությունը հայտնեց ազատամարտիկներին, Երկրապահ կամավորական միության անդամներին, ովքեր Հայաստանի օրհասական օրերին, ինչպես 90-ական թվականներին, այնպես էլ Քառօրյա պատերազմի ժամանակ շատերը զենք վերցրին և մեկնեցին ռազմաճակատ:

Ս.Պատարագին ներկա էին ազատամարտիկներ, հավատացյալներ, մարզային կառավարման աշխատակիցներ և Երկրապահ կամավորական միության անդամները՝ գլխավորությամբ մարզի Երկրապահ կամավորական միության փոխնագահ, աֆղանական պատերազմի մասնակից, 1994թ.-ի Արցախյան պատերազմի ժամանակ առաջինը «Սու» կործանիչը խոցող, Քառօրյա պատերազմի ժամանակ Եղեգնաձորի ջոկատի հրամանատար, Արտաբույնք համայնքի ղեկավար Արմեն Արամի Սեդրակյանը: Հավարտ Ս.Պատարագի աղոթք բարձրացվեց առ Աստված՝ Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված հայ մարտիկների հիշատակի համար:

***

151

Մայիսի 17-ին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) մարզային ծառայության և դպրոցի տնօրինության կողմից կազմակերպվեց բաց դաս «Ի՞նչ գիտենք Վայոց ձորի մարզի հուշարձանների մասին» թեմայով: Մասնակցում էին դպրոցի Վարդան Վարդանյանի անվան 6-րդ բ դասարանի աշակերտները՝ գլխավորությամբ դասղեկի՝ Կարինե Մովսիսյանի: Ժյուրիի կազմում էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը (ժյուրիի նախագահ), մարզային ծառայության գիտաշխատող Անի Խաչատրյանը և դպրոցի փոխտնօրեն Անուշ Գիրգորյանը: Continue reading