Մայիսի 25-ին Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնությամբ Եղեգնաձորի Մոմիկի անվան զբոսայգուց անցկացվեց «Ճանաչենք 451թ. Ավարայրի ճակատամարտի վայոցձորյան քարե հիշատակները» խորագրով երթ, որը նվիրված էր Վարդանանց պատերազմի 1566-րդ տարելիցին: Մոմիկի արձանի մոտ էին հավաքվել Եղեգնաձորի տարածաշրջանային պետական քոլեջի և տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներ, Եղեգնաձորի թիվ 1 և թիվ 2 հիմնական դպրոցների մանկավարժական կոլեկտիվներ, բարձր դասարանների աշակերտներ, Վայոց ձորի թեմի երիտասարդաց միության անդամներ, ՊՄՊ մարզային ծառայության և «Արփի» արգելոցի աշխատողներ:
Երթի ակտիվ մասնակիցները, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանի գլխավորությամբ, դրոշներով, Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» կտավի պաստառներով, հուշարձանների պահպանությանը նվիրված կարգախոսներով Նարեկացու փողոցով ժամը 13-ին շարժվեցին դեպի «Քյոշկ» ամրոց, որտեղ 1566 տարի առաջ տեղի է ունեցել Ավարայրից հետո ամենամեծ ճակատամարտը: Երթն ուղեկցվում էր շարականներով ու հայրենասիրական երգերով: Continue reading