ՔՆՆԱՐԿՈՒՄ ԽՈՇՈՐԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ


Մայիսի 23-ին մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ տեղի ունեցավ խոշորացվող համայնքների խնդիրներին նվիրված քննարկում: Մարզպետ Հարություն Սարգսյանը կարևորելով համայնքների խոշորացման գործընթացը ներկայացրեց հյուրին, որն էլ խոսեց գործընթացի երկրորդ փուլի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների հետ կապված խնդիրների մասին, ապա ներկայացրեց տեղեկություն միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումների, ինչպես նաև տեխնիկական և ընթացակարգային բնույթի փոփոխությունների վերաբերյալ: Մի շարք խնդիրների մասին խոսեց ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմի տեղական ինքակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Վերջում խոշորացվող Խաչիկ, Գնիշիկ, Արենի, Արտաբույնք, Վերնաշեն համայնքների ղեկավարներն իրենց մտահոգող հարցերն ուղղեցին բանախոսներին, որոնք էլ հանգամանորեն պատասխանեցին բոլորին, նաև պարզաբանելով, որ միավորման արդյունքում բնակավայրերի բյուջեներում առաջանալու են ֆինանսական խնայողություններ, որոնց միավորված չափը հնարավորություն է տալու  բնակավայրերում իրականացնելու առավել  մեծ թվով սպասարկման ծառայություններ կամ կատարելու զարգացման ներդրումային ծրագրերի համար պահանջվող համաֆինասավորումները:

ՄԵՐ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ


***

Հունիսի յոթին փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ տեղի  ունեցավ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումը մարզի խաղողագործությամբ զբաղվող համայնքների ղեկավարների հետ: Քննարկվեց գյուղ. նախարարության համակարգում գործող Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից ընթացիկ տարում  իրականացվելիք խաղողի այգիների քարտեզագրման և կադաստրի ստեղծման աշխատանքներին վերաբերող համակարգման և իրականացման հարցերը:

***

Արվեստի դպրոցներում սկսվել են տարեվերջյան հաշվետու համերգները: Օրերս տոնական տրամադրություն էր Վայքի Խաչատուր Ներսիսյանի անվան արվեստի դպրոցում. սաները, ինչու չէ, ուսուցիչները ևս հանդիսատեսին էին ներկայացնում տարվա իրենց կատարած աշխատանքները: Մինչ կսկսվեր համերգը ներկաները մասնակցեցին արվեստի դպրոցի նկարչական բաժնի սաների աշխատանքների ցուցահանդեսի բացմանը: Համերգի ընթացքում դպրոցի սաները հանդես եկան տարբեր ժանրերի երաժշտական կատարումներով: Ներկայացվեց դասական գործեր, հայկական ժողովրդական և ազգագրական երգեր, ինչպես նաև ազգային նվագարաններով (դուդուկ, շվի, քանոն, դհոլ) կատարումներ: Համերգն ավարտվեց դպրոցի ուսուցիչների երգչախմբային կատարումով: Փոխադարձ այցելությամբ համերգին հյուրընկալվել էին Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի ներկայացուցիչները՝ տնօրենի պաշտոնակատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Օրերս տոնական տրամադրությունը փոխանցվել էր Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգասրահ. փոխմարզպետ Մելս Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ դպրոցի սաների տարեվերջյան հաշվետու համերգը: Ներկայացվեց հայ, ռուս և արտասահմանյան դասականների գործեր: Երաժշտական դպրոցի սաները հանդես եկան գործիքային, խմբերգային և երգային կատարումներով: Համերգային ծրագրում ելույթ ունեցան <<Երգող Հայաստան>> հանրապետական մանկապատանեկան երգչախմբերի մրցույթի բազմակի մրցանակակիր Եղեգնաձորի երաժշտական դպրոցի մանկական երգչախումբը (ղեկավար` Է. Հակոբյան, կոնցերտմայստեր` Մ. Մանուկյան), Գյումրիի <<Վերածնունդ>> 9-րդ միջազգային մրցույթ փառատոնի առաջին և երկրորդ կարգի դափնեկիրներ և դպիլոմակիրներ: Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաներին դաշնամուրային կատարումով ողջունեց Վայքի Խաչատուր Ներսիսյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնի 5-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Ազիզյանը (դասատու Հ. Առաքելյան): Միջոցառման ավարտին համերգի մասնակիցներին ողջունեցին և շնորհակալական խոսք ասացին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արթուր Կարապետյանը: Գյումրիի <<Վերածնունդ>> 9-րդ միջազգային մրցույթի մասնակցության ապահովման և մրցանակների արժանանալու համար պատվոգրերի արժանացան դպրոցի նախկին տնօրեն Իրինա Շահինյանը, ֆլեյտայի ուսուցիչ Հեղինար Հարությունյանը, մանկական երգչախմբի ղեկավար Էլեոնորա Հակոբյանը և մի խումբ աշակերտներ:

 ***

 Հունիսի 20-21-ը մարզի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվեց շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 88-ամյակին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցում էին տարբեր համայնքներից մինչև 12 տարեկան շախմատասեր երեխաներ: Ներկա էր մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Հուշամրցաշարի հաղթողներ ճանաչվեցին՝ 1-ին տեղԱշոտ Արամյան (9տարեկան, ք.Եղեգնաձոր) 2-րդ տեղԳոռ Ասրյան (12տարեկան, ք.Վայք)
3-
րդ տեղՏարոն Բաբայան (9տարեկան, ք.Եղեգնաձոր): Continue reading

ՄԱՐԶԻ ՆՇԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ


sevada-hakobyanՍևադա Վանիկի Հակոբյան, ծնվել է Եղեգնաձորում, 1985թ. սովորել և 1995թ. ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, նույն տարին էլ ընդունվել է Երևանի Բժշկական Համալսարան, որի բակալավրատն ավարտել է 2001-ին, այդ տարիներին ցուցաբերած գերազանց գիտելիքների արդյունքում ստացել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի անվանական կրթաթոշակ: 2001-2003 Ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանը գերազանցության դիպլոմով: Ընդունվել և ավարտել է Կլինիկական օրդինատուրան, սեքսապաթոլոգիա մասնագիտությամբ՝ ստացել է  գերազանցության դիպլոմ, ապա անցել է ասպիրանտուրա: Բժշկական գիտությունների թեկնածու է, ստացել է Դոցենտ, բուժծառայության ավագ լեյտենանտ Կոչումը:   Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ է, Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար: Անցել է զինվորական ծառայության Կենտրոնական Զինվորական Հոսպիտալում` ուրոլոգիայի բաժանմունքում: Աշխատում է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնում: Սեքսապաթոլոգիայի Համալսարանական Կլինիկայում կատարում է պացիենտների ընդունելություն` սեքսուալ խանգարումներով և անպտղության խնդիրներով: Բուժվում են տղամարդկանց և կանանց տարաբնույթ սեռական խանգարումներ, ինչպես նաև ամուսնական զույգերի սեքսուալ աններդաշնակությունները: Հանդիսանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար: Continue reading