ՄԱՐԶԻ ՆՇԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ


sevada-hakobyanՍևադա Վանիկի Հակոբյան, ծնվել է Եղեգնաձորում, 1985թ. սովորել և 1995թ. ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, նույն տարին էլ ընդունվել է Երևանի Բժշկական Համալսարան, որի բակալավրատն ավարտել է 2001-ին, այդ տարիներին ցուցաբերած գերազանց գիտելիքների արդյունքում ստացել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի անվանական կրթաթոշակ: 2001-2003 Ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանը գերազանցության դիպլոմով: Ընդունվել և ավարտել է Կլինիկական օրդինատուրան, սեքսապաթոլոգիա մասնագիտությամբ՝ ստացել է  գերազանցության դիպլոմ, ապա անցել է ասպիրանտուրա: Բժշկական գիտությունների թեկնածու է, ստացել է Դոցենտ, բուժծառայության ավագ լեյտենանտ Կոչումը:   Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ է, Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար: Անցել է զինվորական ծառայության Կենտրոնական Զինվորական Հոսպիտալում` ուրոլոգիայի բաժանմունքում: Աշխատում է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնում: Սեքսապաթոլոգիայի Համալսարանական Կլինիկայում կատարում է պացիենտների ընդունելություն` սեքսուալ խանգարումներով և անպտղության խնդիրներով: Բուժվում են տղամարդկանց և կանանց տարաբնույթ սեռական խանգարումներ, ինչպես նաև ամուսնական զույգերի սեքսուալ աններդաշնակությունները: Հանդիսանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար: Բազմաթիվ եվրոպական երկրներում ունեցել է ելույթներ, որոնք արժանացել են բարձր գնահատականի, անցել է մի շարք վերապատրաստումներ: Պարբերաբար մասնակցում է արտասահմանյան տարբեր երկրներում տեղի ունեցող բժշկական կոնֆերանսներին և սեմինարներին, տպագրում գիտական հոդվածներ: Ունի գիտական աշխատանքներ. “Կլինիկական սեքսոլոգիա” դասագրքի և “Կլինիկական սեքսոլոգիա.Դասագիրք բժիշկ-ուսանողների համար” (Ռուս. լեզվով) դասագրքի համահեղինակ է: 2007-ին Պաշտպանել է թեկնածուական թեզ ″Տղամարդկանց սեքսուալ ֆունկցիան վերարտադրողական խանգարումների ժամանակ″ թեմայով: Հայաստանի Սեքսոլոգների Ասոցացիայի հիմնադիր անդամ և Պտղաբերության Պահպանման Միջազգային Ասոցիացիայի անդամ է:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s