ՄԵՐ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ


***

Հունիսի յոթին փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ տեղի  ունեցավ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումը մարզի խաղողագործությամբ զբաղվող համայնքների ղեկավարների հետ: Քննարկվեց գյուղ. նախարարության համակարգում գործող Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից ընթացիկ տարում  իրականացվելիք խաղողի այգիների քարտեզագրման և կադաստրի ստեղծման աշխատանքներին վերաբերող համակարգման և իրականացման հարցերը:

***

Արվեստի դպրոցներում սկսվել են տարեվերջյան հաշվետու համերգները: Օրերս տոնական տրամադրություն էր Վայքի Խաչատուր Ներսիսյանի անվան արվեստի դպրոցում. սաները, ինչու չէ, ուսուցիչները ևս հանդիսատեսին էին ներկայացնում տարվա իրենց կատարած աշխատանքները: Մինչ կսկսվեր համերգը ներկաները մասնակցեցին արվեստի դպրոցի նկարչական բաժնի սաների աշխատանքների ցուցահանդեսի բացմանը: Համերգի ընթացքում դպրոցի սաները հանդես եկան տարբեր ժանրերի երաժշտական կատարումներով: Ներկայացվեց դասական գործեր, հայկական ժողովրդական և ազգագրական երգեր, ինչպես նաև ազգային նվագարաններով (դուդուկ, շվի, քանոն, դհոլ) կատարումներ: Համերգն ավարտվեց դպրոցի ուսուցիչների երգչախմբային կատարումով: Փոխադարձ այցելությամբ համերգին հյուրընկալվել էին Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի ներկայացուցիչները՝ տնօրենի պաշտոնակատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Օրերս տոնական տրամադրությունը փոխանցվել էր Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգասրահ. փոխմարզպետ Մելս Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ դպրոցի սաների տարեվերջյան հաշվետու համերգը: Ներկայացվեց հայ, ռուս և արտասահմանյան դասականների գործեր: Երաժշտական դպրոցի սաները հանդես եկան գործիքային, խմբերգային և երգային կատարումներով: Համերգային ծրագրում ելույթ ունեցան <<Երգող Հայաստան>> հանրապետական մանկապատանեկան երգչախմբերի մրցույթի բազմակի մրցանակակիր Եղեգնաձորի երաժշտական դպրոցի մանկական երգչախումբը (ղեկավար` Է. Հակոբյան, կոնցերտմայստեր` Մ. Մանուկյան), Գյումրիի <<Վերածնունդ>> 9-րդ միջազգային մրցույթ փառատոնի առաջին և երկրորդ կարգի դափնեկիրներ և դպիլոմակիրներ: Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաներին դաշնամուրային կատարումով ողջունեց Վայքի Խաչատուր Ներսիսյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնի 5-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Ազիզյանը (դասատու Հ. Առաքելյան): Միջոցառման ավարտին համերգի մասնակիցներին ողջունեցին և շնորհակալական խոսք ասացին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արթուր Կարապետյանը: Գյումրիի <<Վերածնունդ>> 9-րդ միջազգային մրցույթի մասնակցության ապահովման և մրցանակների արժանանալու համար պատվոգրերի արժանացան դպրոցի նախկին տնօրեն Իրինա Շահինյանը, ֆլեյտայի ուսուցիչ Հեղինար Հարությունյանը, մանկական երգչախմբի ղեկավար Էլեոնորա Հակոբյանը և մի խումբ աշակերտներ:

 ***

 Հունիսի 20-21-ը մարզի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվեց շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 88-ամյակին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցում էին տարբեր համայնքներից մինչև 12 տարեկան շախմատասեր երեխաներ: Ներկա էր մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Հուշամրցաշարի հաղթողներ ճանաչվեցին՝ 1-ին տեղԱշոտ Արամյան (9տարեկան, ք.Եղեգնաձոր) 2-րդ տեղԳոռ Ասրյան (12տարեկան, ք.Վայք)
3-
րդ տեղՏարոն Բաբայան (9տարեկան, ք.Եղեգնաձոր):

Ակիտիվ մասնակցության համար հատուկ մրցանակի արժանացան Եղեգնաձորցիներ Քրիստինե Հովհաննիսյանը (12տարեկան) և Վազգեն Հակոբյանը (9 տարեկան):

Մրցաշարի հաղթողները մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ, մարզպետ Հարություն Սարգսյանի կողմից արժանացան պատվոգրերի և գավաթների:

***

Հունիսի 7-ին Եղեգնաձորի ավագ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ մարզից <<Կենգուրու 2017>>, <<Մեղու 2017>>, <<Ռուսական արջուկ 2017>> միջազգային մրցույթին մասնակցած աշակերտների հանդիպումը կազմակերպիչների` <<Այբ>> կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Մասնակցում էին ամենաբարձր միավորներ ապահոված մրցանակակիր երեխաները: Բացման խոսքով հանդես եկավ  ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը: Իր խոսքում կարևորելով առարկայական իմացության խորացման ու կայուն գիտելիքների ձեռք բերման հարցում նշված միջազգային ամենամյա Մրցույթների դերը, մասնակիցներին ողջունեց ու բարի երթ ցանկացավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ <<Այբ>> կրթական հիմնադրամի տնօրինությանը: Ի դեպ այն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ ԿԳ, Արցախում՝ ԱՀ ԿԳ նախարարությունների հովանու ներքո: Վերջում աշակերտներին տրվեցին մասնակցության հավաստագրեր,  նվերներ ու պատվոգրեր:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s