ՔՆՆԱՐԿՈՒՄ ԽՈՇՈՐԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ


Մայիսի 23-ին մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ տեղի ունեցավ խոշորացվող համայնքների խնդիրներին նվիրված քննարկում: Մարզպետ Հարություն Սարգսյանը կարևորելով համայնքների խոշորացման գործընթացը ներկայացրեց հյուրին, որն էլ խոսեց գործընթացի երկրորդ փուլի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների հետ կապված խնդիրների մասին, ապա ներկայացրեց տեղեկություն միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումների, ինչպես նաև տեխնիկական և ընթացակարգային բնույթի փոփոխությունների վերաբերյալ: Մի շարք խնդիրների մասին խոսեց ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմի տեղական ինքակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Վերջում խոշորացվող Խաչիկ, Գնիշիկ, Արենի, Արտաբույնք, Վերնաշեն համայնքների ղեկավարներն իրենց մտահոգող հարցերն ուղղեցին բանախոսներին, որոնք էլ հանգամանորեն պատասխանեցին բոլորին, նաև պարզաբանելով, որ միավորման արդյունքում բնակավայրերի բյուջեներում առաջանալու են ֆինանսական խնայողություններ, որոնց միավորված չափը հնարավորություն է տալու  բնակավայրերում իրականացնելու առավել  մեծ թվով սպասարկման ծառայություններ կամ կատարելու զարգացման ներդրումային ծրագրերի համար պահանջվող համաֆինասավորումները:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s