Մայիսի 23-ին մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ տեղի ունեցավ խոշորացվող համայնքների խնդիրներին նվիրված քննարկում: Մարզպետ Հարություն Սարգսյանը կարևորելով համայնքների խոշորացման գործընթացը ներկայացրեց հյուրին, որն էլ խոսեց գործընթացի երկրորդ փուլի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների հետ կապված խնդիրների մասին, ապա ներկայացրեց տեղեկություն միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումների, ինչպես նաև տեխնիկական և ընթացակարգային բնույթի փոփոխությունների վերաբերյալ: Մի շարք խնդիրների մասին խոսեց ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմի տեղական ինքակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Վերջում խոշորացվող Խաչիկ, Գնիշիկ, Արենի, Արտաբույնք, Վերնաշեն համայնքների ղեկավարներն իրենց մտահոգող հարցերն ուղղեցին բանախոսներին, որոնք էլ հանգամանորեն պատասխանեցին բոլորին, նաև պարզաբանելով, որ միավորման արդյունքում բնակավայրերի բյուջեներում առաջանալու են ֆինանսական խնայողություններ, որոնց միավորված չափը հնարավորություն է տալու բնակավայրերում իրականացնելու առավել մեծ թվով սպասարկման ծառայություններ կամ կատարելու զարգացման ներդրումային ծրագրերի համար պահանջվող համաֆինասավորումները:
Jul
10
2017
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԽՈՇՈՐԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Advertisements