ՀԱՄԱՁԱՅՆ ՄԵԴԻԱՄԱՔՍԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ


«Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակում է շինարարական աշխատանքները Ամուլսարում: Ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը նշում է, որ շինարարական տեխնոլոգիաների ու հանքի նախագծումն իրականացվում է արեւմտյան լավագույն փորձի հիման վրա, որտեղ առաջնային պայմաններից մեկը աշխատակիցների անվտանգության ապահովումն է ու վնասի «զրո» հավանականությունը: Զուգահեռ մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական ու շրջակա միջավայրի պահպանության խնդրին. հողի եւ ցեխաջրերի հոսքի կանխման համար կիրառվում են հատուկ միջոցներ, որոնք եւս ներդրվել են` որպես օրինակ ունենալով միջազգային լավագույն փորձը: Կապալառուների հետ միասին Լիդիանը շարունակում է մրցութային կարգով համալրել շինարարական աշխատատեղերը, որոնցում նախապատվությունը տրվում է Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչներին: Մարտի տվյալով` ընկերությունը եւ կապալառուներն աշխատանքով են ապահովել 457 մարդու, որից 235-ը` Ամուլսարի հարակից համայնքներից են: Գորայք համայնքից Տիգրան Հարությունյանը, ով աշխատում է կապալառու ընկերություններից մեկում, նշում է, որ Լիդիանի ստեղծած հնարավորության շնորհիվ երիտասարդները ստիպված չեն դիմել արտագնա աշխատանքին. «Հույս ունեմ, որ աշխատատեղերը էլի կշատանան: Ամեն ինչ արվում է մեր անվտանգության ու առողջության պահպանման համար»,- նշել է Տիգրանը: «Երկար ամիսներ է` սպասում էինք հանքի շինարարական աշխատանքների մեկնարկին: Լիդիանը, հավատարիմ մնալով իր խոստմանը, մեզ ապահովել է աշխատանքով, ինչի համար շատ շնորհակալ ենք: Համայնքի բնակիչներն այսօր չեն մտածում արտագաղթի մասին, քանի որ ունենք կայուն եկամուտ»,- ասել է Գնդեվազ համայնքի բնակիչ Նորայր Ալեքսանյանը, ով եւս կապալառուներից մեկի աշխատակից է: Continue reading