ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ


1Ինչու՞ Վիլյամ Սարոյանը բաժանվեց իր գեղեցկուհի կնոջից․(Կենսագրական էջերից) Ընկերական հանդիպման ընթացքում Սարոյանի ընկերներից մեկը նրան ծանոթացրել է Քերոլ Մարկուսի հետ: 17- ամյա շիկահեր գեղեցկուհի Քերոլը մի ակնթարթում գերել է Սարոյանին: 1943թ.-ի փետրվարյան ձնառատ մի օր նրանք ամուսնացան…. Քերոլն արդեն հղի էր: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943թ. լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը` Արամը: 1946-ին ծնվեց նրանց դուստրը, ում տվեցին Լյուսի անունը` ի հիշատակ Սարոյանի տատիկի: Քերոլը տարիներ շարունակ թաքցնում էր ամուսնուց իր ազգությունը` լավ գիտակցելով, որ ամուսինը չի ների: Շատ անգամներն էր փորձել ասել նրան, սակայն անմիջապես հիշում էր Սարոյանի խոսքերը. «Ոչինչ չի կարող մեզ բաժանել, եթե իհարկե հրեա չես»։

Հրեաների և հայերի բարդ հարաբերությունների մասին Սարոյանը գիտեր մանկուց: Երբեք չէր կարողանում մոռանալ իր մանկության հուշը: 12 տարեկան էր, երբ հրեական մի խանութի ցուցափեղկին մեծ տառերով գրված էր`«Զեղչ»: Ուրախանալով ավելի մոտեցավ և նկատեց, որ շատ ավելի փոքր տառերով գրված էր` «Հայերի մուտքն արգելված է»: Եվ վերջապես, Քերոլը որոշեց վերջ դնել իր ստին: Ամուսինները գրկախառնված պառկած էին, հանկարծ Քերոլը արտասանեց. -Ես հրեա եմ: Վիլյամն անմիջապես ցատկեց մահճակալից. -Ինչպե՞ս թե, ճի՞շտ հասկացա քեզ, ուզում ես ասել, որ դու հրեա՞ ես: Ինչպե՞ս կարող է քեզ նման գեղեցկուհի հրեա լինել: Continue reading

Advertisements

Վեոլիա Ջուր ՓԲԸ –ի Հանրային կապերի ծառայության armlur.am – ին տված տեղեկությամբ Վայք քաղաքում եղել է խնդիր, գտնվել է նաև լուծում


Վայք քաղաքը սնող 500 մմ տրամագծով պողպատե ջրատարի վրայի վթարները 12 տարվա պատմություն ունեին: Տեղանքով պայմանավորված` դրանք վերացնելը անընդհատ հետաձգվում էր: Հունվարից Հայաստանի ջրամատակարարման համակարգերի կառավարումը ստանձնած «Վեոլիա Ջրի» համար դա բացատրություն չէր, եւ ոչ էլ արդարացում: Կա խնդիր, ուրեմն պետք է եւ լուծում գտնվի: Առավել եւս, որ վթարները փնտրելու վայրը մոտավորապես հայտնի էր. Ջերմուկի խճուղու 29 հասցեից մինչ «Կամուրջ» թաղամասի հարակից տարածք: «Արևելք» տարածաշրջանի տնօրինության «Գոտիավորման խումբը» հատուկ սարքերով` հոսքաչափով և ակվաֆոնով Երևանից օգնության հասան «Վայք» տեղամասի աշխատակիցներին: Տեղում վթարի որոնողական աշխատանքներ սկսվեցին: 5 վայրում հայտնաբերվեցին «գաղտնի» վթարներ: «Արևելք» տարածաշրջանի փոխտնօրեն Սպարտակ Մկրտչյանը հեռախոսով մեզ պատմեց, որ, ճանապարհի միջպետական նշանակությամբ պայմանավորված, վթարի վերացմանը ձեռնամուխ լինելուց առաջ, պահանջվում էր պատկան մարմիններից շինաշխատանքների թույլտվություն ստանալ: Հաջողվեց: Բայց եւ նույն հանգամանքից ելնելով, հարկ էր գործն անել հնարավորինս արագ: Սկզբում կատարվեցին քանդման աշխատանքներ, հողը բացվեց ու խնդրահարույց կետերը հայտնաբերվեցին: Այնուհետեւ եռակցման միջոցով ջրագծի վթարները վերացվեցին: Ճիշտ է, վայքեցիները մի ամբողջ օր առանց ջուր մնացին, սակայն նրանք գիտեին, թե դա ինչով է փոխարինվելու. վայրկյանում տնտեսված 25-30 լիտր ջրաքանակ, որը է՜լ ավելի բարելավվեց առանց այդ էլ կանոնավոր ջրամատակարարումը քաղաքում: