ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ


1Ինչու՞ Վիլյամ Սարոյանը բաժանվեց իր գեղեցկուհի կնոջից․(Կենսագրական էջերից) Ընկերական հանդիպման ընթացքում Սարոյանի ընկերներից մեկը նրան ծանոթացրել է Քերոլ Մարկուսի հետ: 17- ամյա շիկահեր գեղեցկուհի Քերոլը մի ակնթարթում գերել է Սարոյանին: 1943թ.-ի փետրվարյան ձնառատ մի օր նրանք ամուսնացան…. Քերոլն արդեն հղի էր: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943թ. լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը` Արամը: 1946-ին ծնվեց նրանց դուստրը, ում տվեցին Լյուսի անունը` ի հիշատակ Սարոյանի տատիկի: Քերոլը տարիներ շարունակ թաքցնում էր ամուսնուց իր ազգությունը` լավ գիտակցելով, որ ամուսինը չի ների: Շատ անգամներն էր փորձել ասել նրան, սակայն անմիջապես հիշում էր Սարոյանի խոսքերը. «Ոչինչ չի կարող մեզ բաժանել, եթե իհարկե հրեա չես»։

Հրեաների և հայերի բարդ հարաբերությունների մասին Սարոյանը գիտեր մանկուց: Երբեք չէր կարողանում մոռանալ իր մանկության հուշը: 12 տարեկան էր, երբ հրեական մի խանութի ցուցափեղկին մեծ տառերով գրված էր`«Զեղչ»: Ուրախանալով ավելի մոտեցավ և նկատեց, որ շատ ավելի փոքր տառերով գրված էր` «Հայերի մուտքն արգելված է»: Եվ վերջապես, Քերոլը որոշեց վերջ դնել իր ստին: Ամուսինները գրկախառնված պառկած էին, հանկարծ Քերոլը արտասանեց. -Ես հրեա եմ: Վիլյամն անմիջապես ցատկեց մահճակալից. -Ինչպե՞ս թե, ճի՞շտ հասկացա քեզ, ուզում ես ասել, որ դու հրեա՞ ես: Ինչպե՞ս կարող է քեզ նման գեղեցկուհի հրեա լինել: Ճշմարտությունը բացահայտելուց հետո Սարոյանը լքեց կնոջն ու երեխաներին: Նրանց ամուսնությունը տևեց մոտ 6 տարի: Ամուսնալուծությունից հետո Քերոլը փորձեց մի քանի անգամ կապ հաստատել նրա հետ, սակայն ապարդյուն: Չնայած Սարոյանին ցնցեց այն լուրը, որ Քերոլը պատրաստվում է ամուսնանալ:  Սարոյանը խնդրեց ևս մեկ հնարավորություն տալ իրեն: Քերոլը համաձայնեց ետ գալ ամուսնու մոտ: Անմիջապես երկրորդ հարսանիքից հետո նրանք մեկնեցին մեղրամիսի: Մի քանի օր անց նրանց միացավ Չապլինը` կնոջ հետ, որոնց հետ զույգը շատ մտերիմ էր: Սակայն երկրորդ ամուսնությունը ևս զերծ չմնաց տարաձայնություններից: Նրանք բաժանվեցին: Սարոյանը նույնիսկ փորձեց կնոջից վերցնել երեխաներին: 1959-ին Քերոլն ամուսնացավ հայտնի բեմադրիչ Վոլտեր Մեթյույի հետ: Երեխաները հաճախ էին հանդիպում հորը, Սարոյանը նրանց գումար էր տալիս: Չնայած այս ամենին երեխաները հատկապես որդին, բարդ հարաբերությունների մեջ էր հոր հետ: Տարիներ անց Սարոյանը ծանր հիվանդացավ: Հիվանդությունը լիովին քայքայեց նրան: Նա գիտեր, որ արդեն 2 տարի տառապում է քաղցկեղով: Սարոյանին հաշված ժամեր էին մնացել: Լյուսին 7 տարի չէր տեսել հորը: Նա խելագարի պես հասավ հիվանդանոց` վերջին հրաժեշտը տալու: Հայրը որդուն չէր ցանկանում տեսնել: Արամը երկու շաբաթ սպասեց, մինչ որոշեց տեսնել հորը: Նախքան այդ 3 տարի չէր հանդիպել: Եվ հանկարծ լսվում է Սարոյանի ձայնը. -Շնորհակալ եմ Արա՛մ: -Ես էլ շնորհակալ եմ, հայրի՛կ: -Սա կյանքիս և արդեն մահվանս ամենաերջանիկ օրն է:

Նյութի աղբյուրը ` hraparak.am Հասմիկ Բաբաջանյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s