Կոճապղպեղ՝ ինչ է իրենից ներկայացնում.


2

Հայերեն այլ անվանումներն են` կոճապղպեղ, տաքկոճ, կոճ պղպեղ, սնգրվեղ, զանճաֆիլ (ըստ Ա. Ամասիացու)։ Այն բազմամյա խոտաբույս է, արտաքուստ նման է եղեգնի, ունի մինչև 2 մ բարձրությամբ տերևային և 30-40 սմ բարձրությամբ ծաղկակիր ցողուն։ Հողի մեջ թաքնված է բույսի հիմնական հարստությունը` կոճղարմատը, որի ստորին մասում կան արմատներ։ Վաճառվում է ամբողջական կոճղարմատը կամ դրանից ստացված փոշին, որոնք զգալիորեն տարբերվում են իրենց քիմիական բաղադրությամբ և նաև համով։ Թարմ կոճղարմատի հատույթը սպիտակ է, ժամանակի ընթացքում պտղարմատը ստանում է դեղնավուն երանգներ։

400 գրամ հումքի էներգետիկ արժեքը 80 կկալ է, սննդային արժեքը` 17,8 գ ածխաջրեր, այդ թվում` 1,7 գ շաքարներ և 2 գ սննդային մանրաթել, նաև 0,75 գ ճարպեր և 1,82 գ սպիտակուցներ։ Փոշու էներգետիկ արժեքն արդեն 336 կկալ է, ածխաջրատների քանակը` 71,6 գրամ է (3,4գ շաքար, 14,1 գ սննդային մանրաթել), ճարպ` 4,2 գ, սպիտակուցներ` 9 գ։ Կոճապղպեղը հարուստ է կենսանյութերով, միկրո և մակրոտարրերով, բույսին բնորոշ զինգիբերեն եթերային յուղով (1-3% թարմ արմատում) և փոշուն բնորոշ ֆենիլպրոպանային միացություններով (զինգիբերոլ, շոգաոլ, զինգիբերեն, ֆելանդրեն) և այլն։

Այժմ տեսնենք, թե ինչ  խորհուրդ է տալիս դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

Կոճապղպեղ  կամ  իմբիր օգտակար հատկանիշներ

Այնքան հայտնի դարձած այս դառնահամ համեմունքի մասին քչերն է, որ լիարժեք տեղեկություն ունեն: Եթե հայերի համար այն մոդայիկ դարձած նորույթ է, հնդիկների համար՝ դարեր շարունակ դա ամենօրյա սեղանի պարտադիր ուղեկից է և հարբուխի ու մրսածության դեմ պայքարելու սովորական միջոց: Իսկ հնդիկները, համաձայնեք, ոչ ավանդական բժշկության գիտակներ են: Կոճապղպեղն ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնք անհարկի դուրս են մնացել հայ սպառողների տեսադաշտից:

Շատերն այն օգտագործում են նիհարելու նպատակով, որն ուղղակի անընդունելի է: Իրականում կոճապղպեղին հատուկ օգտակար կողմերից մեկը նրա ախորժակը գրգռելու, սով առաջացնելու կարողությունն է: Դրա մեջ առկա են եթերային յուղեր, որոնք գրգռում և արագացնում են մարսողությունը, ակտիվացնում են ստամոքսի լորձաթաղանթի աշխատանքը: Կոճապղպեղը նաև արտակարգ հակաօքսիդանտ և միզամուղ է: Ունի տաքացնող հատկություն, որը կարող եք նկատի ունենալ, որ  ցրտաշունչ ձմեռային օրերին: Կարելի է կոճապղպեղով թեյ պատրաստել և ոչ միայն տաքանալ, այլև պայքարել այնքան տարածված բացիլների դեմ: Ջերմելիս հիշեք, որ նման թեյը բարձրացնում է մարմնի ջերմատիճանը, որը ավելի կարագացնի քրտնարտադրությունը և կպայքարի ջերմության դեմ /տես՝ հակացուցումները/:

Կոճապղպեղը լավ օգնական է նաև սննդից ստացված օգտակար նյութերը կլանելու և յուրացնելու գործընթացում, պակասեցնում է գազերը, կարգավորում է զարկերակային ճնշումը, սրտխառնուքների դեպքում պետք է կոճապղպեղը երկար ծամել, իսկ հոդացավերն ու մկանային ցավերը կթեթևանան, եթե կոճապղպեղի եթերայուղով վաննաներ ընդունեք:

Հակացուցումներ

Կոճապղպեղը հակացուցված է ստամոքսի հիվանդություններ ունեցող մարդկանց, քանի որ ինչպես վերևում նշվեց, ունի մարսողությունը գրգռող հատկություն: Իր միզամուղ հատկության պատճառով խորհուրդ չի տրվում նաև նրանց ովքեր քարեր ունեն երիկամներում: Բարձր ջերմության դեպքում խորհուրդ չի տրվում, իր տաքացնող հատկության պատճառով /կարող է անթույլատրելի աստիճանի հասցնել ջերմությունը/:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s