Մեր ընթերցողն արդեն տեղեկացված է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյաններ» կրթական հիմնադրամի և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի բարեկամության մասին: Առավել մանրամասն Սիրան Սարգսյանի թղթակցությամբ.


«Անուշավան և Օֆիկ Աբրահամյաններ» կրթական հիմնադրամը (ԱՕԱԿՀ) Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ մասնագիտական ուսումնական հաստատություններում բարեգործություն է իրականացնում:

211

ԱՕԱԿՀ-ի ֆինանսավորմամբ Հայաստանի տարբեր մարզերում հիմնանորոգվել են միջին մասնագիտական կրթօջախները և ստեղծվել են բազմաթիվ արհեստանոցներ՝ կարուձևի ու դիզայնի, վարսավիրության և դիմահարդարման, շինարարության, ատաղձագործության, սնունդի ու սպասարկման, համակարգչային սպասարկման և վերապատրաստման, ինչպես նաև ԱՕԱԿՀ-ի շնորհիվ Հայաստանի 9 քոլեջներում ռոբոտաշինության և համակարգչային ծրագրավորման արհեստանոցներ են բացվել:

Հիմնադրամի նպատակն է որակյալ կրթությամբ ապահովել հատկապես Հայաստանի գյուղական շրջանների երիտասարդներին, ովքեր անապահով ընտանիքներից են: Այդ շրջանավարտները, չհեռանալով մարզերից՝ ձեռք կբերեն աշխատանք, կապրեն հայրենիքում և  վառ կպահեն հայրենի օջախները: Հիմնադրամը նաև վերապատրաստման ծրագրեր է իրականացնում ուսուցիչների համար և ուսումնաօժանդակ նյութեր ու գրքեր տրամադրում անապահով ընտանիքների երիտասարդներին:

ԱՕԱԿՀ-ի շնորհիվ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը ձեռք է բերել տարբեր լսարանային և լաբորատոր գույք, ինչպես նաև հիմնադրամն աջակցել է բազմապիսի միջոցառումների:

Վերոհիշյալ հիմնադրամը քոլեջին է նվիրել փայտամշակման լսարանի համար մեծ քանակով սարքավորումներ, խոհարարական լսարանն ամբողջությամբ վերանորոգվել է, շենքի կտուրը և պատուհանները վերափոխվել են, վարսավիրության լսարանի գույքն է ձեռք բերվել, համակարգչային լսարանն է վերանորոգվել և ջեռուցման համակարգն է վերափոխվել:

2016թ.-ին հիմնադրամը ռոբոտաշինության լսարան է նվիրել քոլեջին, որը մեծ հեռանկարներ և հնարավորություններ է բացել քոլեջի ուսանողների համար:

Ռոբոտաշինության լսարանի ուսանողներն ուումնասիրում են համակարգչային ծրագրավորում, եռաչափ տպագրություն և ռոբոտաշինական նախագծում, ստեղծում և կառավարում:

Այս ոլորտներում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները Հայաստանում մեծ պահանջարկ ունեն: Այս ծրագիրը նաև հնարավորություն կընձեռի բարձրացնել մարզերում բնակվող երիտասարդների մասնակցությունը Հայաստանում արհեստագործության զարգացմանը:

Հիմնադրամն ընթացքում էլ անընդհատ հետաքրքրվում է, թե քոլեջը ինչ վիճակում է և ինչի կարիք ունի:

2016թ.-ին քոլեջում ստեղծվել է հիմնադրամի նոր անկախ հանձնախումբ, որը բաղկացած է նախագահից, դասախոսներից, ուսանողներից և ծնողներից:

Եվ քանի որ նախկին հանձնախմբի նախագահն աշխատանքի բերումով փոխել է բնակության վայրը, ապա անհրաժեշտ էր ընտրել նոր նախագահ:

Վայոց ձորի թեմի և քոլեջի կողմից հանձնախմբի նոր նախագահ առաջարկվեց Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Եվ քանի որ Տեր Վազգենը միշտ կապի մեջ է եղել ուսանողների հետ՝ թե′ հոգևոր տարբեր թեմաների շուրջ բանախոսելով, թե′ տարբեր միջոցառումների մասնակցելով, թե′ ուխտագնացություններ կազմակերպելով, այդ պատճառով հանձնախմբի կողմից միաձայն հանձնախմբի նախագահ ընտրվեց Տեր Վազգենը:

Պարբերաբար հանձնախումբը նիստ է հրավիրում՝ որևէ առաջարկ քննարկելու կամ ներկայացնելու կատարված աշխատանքների հաշվետվությունը:

212

Օրերս քոլեջում կայացավ հանձնախմբի հերթական նիստը, որին մասնակցեցին հանձնախմբի նախագահը՝ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը և հանձնախմբի բոլոր անդամները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Տ. Վազգենը, ով բարձր գնահատեց Հայաստանի մարզերում ԱՕԱԿՀ-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերը, որոնց շնորհիվ միջին մասնագիտական կրթօջախներում ուսուցումն էլ ավելի արդյունավետ է դառնում:

Այնուհետև հնչեցին ընթացիկ խնդիրներ քոլեջի աշխատանքային գործընթացի հետ կապված, ինչպես նաև լսեցին ռոբոտաշինության լսարանի կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը և քննարկվեց ուսանողների կողմից բարձրացված նոր առաջարկները:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s