ԵԿԵՂԵՑԱԿԱՆ – ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ԺՈՂՈՎՈՒՄ


Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում հունիսի 6-9-ը գումարվել է քառօրյա Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը: Այն միակ ատյանն է երկրագնդի վրա, որ համայն հայությանն է ներկայացնում և համայն հայության անունից է խոսում, կազմված է հոգևոր ու աշխարհիկ պատվիրակներից:

14

Հունիսի 6-ին, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր քառօրյա աշխատանքը սկսեց Եկեղեցականներկայացուցչական վեցերորդ ժողովը, որին մասնակցում էին Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ, առաջնորդական տեղապահներ, Հայրապետական պատվիրակներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից ու աշխարհասփյուռ թեմերից ընտրված հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներ: Մասնակցում էին նաև Վայոց ձորի թեմի առաջնորդն ու երկու աշխարհական: Մինչ ժողովը Մայր Աթոռ ժամանած շուրջ 150 պատգամավոր՝ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ, մասնակցեց Արևագալի ժամերգությանը: Ապա Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Տերունական աղոթքով մեկնարկեց Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը: Բացման խոսքով հանդես եկավ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գործադիր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, ապա Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու պատգամն է  հղել ժողովի մասնակիցներին և ողջունել Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման առիթով, որի աշխատանքն ուղղված է լինելու եկեղեցական կյանքի կանոնակարգմանն ու պայծառությանը և Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը:

Ժողովի սկզբում տեղի է ունեցել դիվանի, քննախույզ և օրինականության հանձնախմբերի ընտրություն: Ժողովի ատենապետեր են ընտրվել  ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և տիար Լևոն Սարգսյանը՝ Արարատյան Հայրապետական թեմից, փոխատենապետերի պաշտոնը ստանձնել են Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից դոկտոր Վարուժան Ալթըբարմաքյանը:

15

Վեհափառի հրավերքով հունիսի 8-ի նիստին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահը ողջունելով ժողովի հոգևորական և աշխարհական պատգամավորներին, հաջողություններ է մաղթել 6-րդ ժողովին: Նա պատասխանել է նաև ժողովականներին հետաքրքրող հարցերին: Դրանք հիմնականում վերաբերել են եկեղեցի-պետություն հարաբերություններին, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Հայաստանի պաշտպանունակությանն ու անվտանգությանը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը, հայրենիքի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներին, Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին ցուցաբերվող աջակցությանը, Հայաստան-սփյուռք կապերի առավել ամրապնդմանը:

Ժողովն ամփոփվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան խօսքով: Գոհունակութեամբ արձանագրելով ժողովի արդյունավետությունը, նա իր շնորհակալությունն է հայտնել աշխարհի բոլոր կողմերից Մայր Աթոռ ժամանած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի հոգևորական և աշխարհական պատվիրակությանը: Վեհափառն իր գնահատանքն է հայտնել նաև առաքելական եկեղեցու հոբելյարներին՝ քահանայական ձեռնադրության 30 ամյակը բոլորած 4 արքեպիսկոպոսներին, նրանց ցանկանալով արևշատություն ու նվիրելով պանակեներ:

Պարգևատրվածների թվում էր նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Վարդաձորի ստեղծագործական խումբն իր և ողջ վայոցձորցիների անունից շնորհավորում է Սրբազանին նման պարգևի կապակցությամբ:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s