ՎԱՅՔԻ ԴՊՐՈՑԸ՝ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ


Մայիսի 30-ին Մատենադարանի նիստերի դահլիճում կայացել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառում, որի ընթացքում ամփոփվել է ծրագրի անցած ճանապարհը, ազդարարվել <<Արարատյան բակալավրիատ>> նոր կրթական ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, և ներկայացվել են ծրագրին միացող առաջին դպրոցները: ՀՀ Նախագահը նախ ողջունել է մասնակիցներին ու շնորհավորել այն ուսուցիչներին ու կրթական հաստատություններին, որոնք որակավորվել են Արարատյան բակալավրիատի շրջանակում, ապա շնորհակալագրեր է հանձնել ցանցի ստեղծմանը մասնակցություն բերած և առարկայական քննություններում բարձր արդյունքներ արձանագրած լավագույն դպրոցներին:

69

Նրանց թվում էր նաև Վայքի ավագ դպրոցը, որին ուղղված շնորհակալագրում գրված է. <<Ձեր աշակերտների ձեռքբերումները, ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությունը, տնօրինության հմուտ աշխատանքը, թիմային աշխատանքի ոգին ձեր կրթօջախը դարձրել են հայկական կրթության զարգացման կարևոր դարբնոցներից մեկը>>: Միջոցառմանը մասնակցում էր նաև  մարզպետ Հ.Սարգսյանը, որը հպարտ դպրոցի հաջողությունով, ջերմ շնորհավորանքներ ու նորանոր հաջողություններ մաղթեց  տնօրենին ու կոլեկտիվի անդամներին: Ի դեպ Վայքի ավագ դպրոցը, Կրթության գերազանցության ազգային ծրագրի կողմից հայտարարված Արարատյան բակալավրիատի մրցույթին միացել է այս տարվա սկզբից և քննությանը հայտավորված  հինգ ուսուցիչներն էլ ցուցաբերել են բարձր գիտելիքներ ու հաստատել առարկայական գերազանցության իրենց հայտը: Մենք ևս շնորհավորում ենք  դպրոցի կոլեկտիվին և մաղթում նորանոր հաջողություններ կրթության գերազանցության ազգային ծրագրի շարունակական գործընթացում:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s