«Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն»


Հոկտեմբերի 9-11-ը «Մասնագիտական կրություն և ուսուցում-համագործակցություն» գերմանական ծրագրի շրաջանակում ՀՀ Մշակույթի նախարարության պատմական միջավայրի պահպանության  Վայոց Ձորի մարզային ծառայության, Արփա Պառնաս ընկերության, Արման Հախվերդյան գինու համտեսի սրահի և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի հետ համատեղ անցկացվեց «Պատմա-մշակութային զբոսաշրջության զարգացումը և երիտասարդության մասնագիտական կողմնորոշումը» թեմայով եռօրյա դասընթաց:0085

Ծրագիր-միջոցառման նպատակն էր տեսական և գործնական դասընթացների կազմակերպման միջոցով, ինչպես քոլեջում, այնպես էլ Թանահատի վանական համալիրում, հարստացնելու ուսանողների գիտելիքները և հմտությունները Վայոց Ձորի պատմա-մշակութային հուշարձանների, նրանց պահպանության, վերականգնողական աշխատանքների, մաքրության պահպանման վերաբերյալ:

Միջոցառմանը մասնակցում էին քոլեջի 20 ուսանողներ և դասախոսներ, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնագետներ, գիտաշխատողներ, մշակույթի նախարարության և բիզնես հատվածի ներկայացուցիչներ:

Պատմական միջավայրի պահպանության  Վայոց Ձորի մարզային ծառայության գիտաշխատողը մասնակիցներին ծանոթացրեց հուշարձանների պահպանությունն իրականացնող կառույցներին, այդ բնագավառում գոյություն ունեցող առանձնահատկություններին ու խնդիրներին:

Այնուհետև մասնակիցներն ուղևորվեցին դեպի Թանահատի վանական համալիր:

Ողջույնի խոսքով հանդես եկավ սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Վազգեն Հովհաննիսյանը: «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Բորիս Քոչարյանը ներկաներին ծանոթացրեց Գլաձորի համալսարանի պատմությանը, որից հետո կազմակերպվեց ուսանողների  գործնական աշխատանք-պարապմունքը՝ ըստ առաջադրանքների.

  • Հուշարձանների մաքրում ներսում՝ ընդհուպ մինչև պատերի փոշին,
  • Սանիտարական-մաքրման աշխատանքների իրականացում համալսարանի ողջ տարածքում:
  • Որպես խորը մասնագիտական աշխատանքի կատարում, ուշագրավ էր թափված քարերի տեղադրման, վերականգնողական աշխատանքների ընթացքում մասնակիցների ոգևորությունն ու նվիրվածությունը՝ հանդեպ սեփական մշակույթի արժեքների և մասունքների պահպանմանն ու վերականգնմանը:

Գիտա-կրթական միջոցառման աշխատանքներն ուղեկցվում  էին ազգային, հայրենասիրական պարերով՝ որպես հայկական մշակույթի անքակտելի մաս:

Հայրենասիրական ոգին պարերի միջոցով առավել համահունչ էր  մասնակիցների  ոգևորվածությանն ու պատրաստակամությանն՝ ուղղված միջոցառման նպատակի իրականացմանը:

Միջոցառման երկրորդ օրը մարզային ծառայության պետը անցկացրեց զրույց՝ «Հուշարձանների պահպանությունը և զբոսաշրջության զարգացումը» թեմայով:

Ուսանողները սովորեցին քարտեզից օգտվելու հմտությունները, իսկ հետո յուրաքանչյուր ուսանողի տրամադրվեց Վայոց ձորի մարզի քարտեզներ, որոնց վրա կատարվեցին զբոսաշրջության երթուղիների մշակման աշխատանքներ.

Ծրագրի երրորդ օրը  քոլեջում  մասնակիցների համար կազմակերպվեց  «Ինչ գիտեմ Վայոց Ձորի հուշարձանների մասին» մրցույթը, որտեղ մեծ ոգևորությամբ արտահայտվեց բոլոր մասնակից-ուսանողների պատասխանատվության բարձր զգացումն ու նվիրվածությունը հայրենի մարզի և նրա պատմամշակութային արժեքների պահպանման, վերականգնման նկատմամբ: Առավել դժվար էր լավագույններին առանձնացնելու գործընթացը:

  «Պատմա-մշակութային զբոսաշրջության զարգացումը և երիտասարդության մասնագիտական կողմնորոշումը» թեմայով եռօրյա միջոցառումն ամփոփվեց խրախուսանքի և շնորհակալական խոսքերով, հանդես եկան քոլեջի փոխտնօրեն Խաչանուշ Սարգսյանը, ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը:

ՀՀ Մշակույթի նախարարության պատմական միջավայրի պահպանության  Վայոց Ձորի մարզային ծառայության և «ՄԿՈւ համագործակցություն» ծրագրի կողմից ուսանողներին շնորհվեցին «Շնորհակալագրեր»:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s