ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ՝ «ՎԱՅՈՑ ՁՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ
Oct302017
ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ՜ ՈՒԹ ԱՄԻՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սեպտեմբերի 23-ին մարզպետարանի խորհրդակցությունների սրահում մի շարք հկ-ների ու մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ մարզպետ Հարություն Սարգսյանն ու մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի ղեկավարները հանդես եկան ընթացիկ տարվա ութ ամիսների գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությամբ: Այն կազմակերպել էր մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Վարչությունների և ԶԾՎ բաժնի ղեկավարները ներկայացրին իրենց կողմից համակարգվող բնագավառներում անցած 8 ամիսների ընթացքում կատարած աշխատանքները և պատասխանեցին ներկաների հարցերին: Դրանք հիմնականում վերաբերում էին կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և սոցիալական ոլորտներին, ինչպես նաև մթերումների գործընթացին ու մարզի զարգացման ծրագրերին: Վերջում մարզպետի ամփոփումից հետո տրվեց մի շարք հարցերի պարզաբանում ու քննարկվեց դրանց հետ կապված առաջարկություններ: