ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


·          Սեպտեմբերի 21-ին մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձին: Համերգը կազմակերպվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի և ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից: Այն մեկնարկեց ՀՀ օրհներգով: Համերգը կազմակերպվել էր մարզի մշակութային տարբեր խմբերի և անհատ կատարողների ուժերով: Տոնական համերգը եզրափակվեց հրավառությամբ:

·   Սեպտեմբերի 28-ին փոխմարզպետ Մելս Հարությունյանի մասնակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց Էդուարդ Բագրատունու (Ասատրյան) <<Քարե ժապավեն կյանքի մասին>> խորագրով լուսանկարների ցուցահանդես: Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Գոհար Ավագյանը: Օրհնության խոսք ասաց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը: Ներկաներին ողջունեց և մշակույթի նվիրյալին նորանոր ցուցահանդեսներ ցանկացավ Մ.Հարությունյանը: Էդուարդ Բագրատունին խոսելով խաչքարերի լուսանկարների հավաքածո ունենալու ցանկության սկզբնաղբյուրի մասին հուզված պատմեց խաչիկցի տատիկի սիրո ու խաչքարերի զորության հանդեպ ունեցած խորը հավատի մասին և շնորհակալություն հայտնեց ներկաներին իր ուրախությունն ու հուզմունքը կիսելու համար: Հեղինակի հուզմունքը փոխանցվել էր դուստրերին, որոնցից ավագը՝ Նանեն ներկայացրեց իր սրտի թրթիռը, իսկ  Ռաֆայելան ներկաների ակնդրությանը ներկայացրեց իր ղեկավարած պարային համույթի սաների կատարումները: Գեղարվեստական համարներով հանդես եկավ Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի սան՝ ֆլեյտահար Ջեմմա Խալաթյանը: Ներկաները հիացած պատկերված անրկնելի նկարներով ընթացքում իրենց սրտի խոսքն էին հղում Էդուարդին:

·         Սեպտեմբերի 11-ին Խաչիկ գյուղում կայացավ ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի <<Նա, ում սպասում էին>> ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ցուցադրության վայրը պատահական չի ընտրվել. ֆիլմի նկարահանումներն իրականացվել են հենց Խաչիկ գյուղում: Ցուցադրմանը ներկա են եղել ռեժիսոր Սերժ Ավետիքյանը և գլխավոր դերակատարները: Առաջին դիտմանը մասնակցել են համայնքի բնակիչները և Խաչիկում տեղակայված զորամասի զինվորները:

6665

Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Այն տարիքն առած ֆրանսիացի  դերասանի պատմությունն է. նա երկու շաբաթ պատահաբար գտնվել է Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում` Խաչիկում, շփվել գյուղացիների հետ, որի արդյունքում ծնվել է ֆիլմ նկարելու գաղափարը: Հերոսը թեկուզ հայերեն չի խոսում,  գյուղացիներն էլ նրա լեզվին չեն տիրապետում, բայց կարողանում են միմյանց հասկանալ: Բնականաբար այս պատմությունը համեմված է անեկտոդներով ու ասույթներով: Ֆիլմի պրոդյուսերներն են Արմեն Համբարձումյանն ու Միքայել Դովլաթյանը: Ֆիլմում նկարահանվել են Պատրիկ Շենեն, Արսինե Խանջյանը, Նարեկ Դուրյանը, Ռոբերտ Հարությունյանը, Լևոն Հարությունյանը և այլոք:

Continue reading

Advertisements

ՄԱՐԶՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՊԵՏ. ԲՅՈՒՋԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՐԱԿԻՆ


Սեպտեմբերի 26-ին մարզպետ Հ.Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա.Հովսեփյանի ուղեկցությամբ այցելեց մի շարք համայնքներ, որտեղ ՀՀ պետ.բյուջեի ֆինանսավորմամբ մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրով իրականացվում են շինվերանորոգման աշխատանքներ: Նա ծանոթացավ Արտաբույնքից դեպի Սմբատաբերդ և Ցախացքարի վանք տանող վթարային կամուրջ /հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 4752.0 հազ. դրամ), Թառաթումբի ներհամայնքային ճանապարհների փլվածքի հատվածում հենապատի կառուցման (պայմանագրային գինը՝ 8250.0 հազ. դրամ), Սալլիի խմելու ջրագծի ներքին և արտաքին ցանցի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 7425.996 հազ. դրամ), Եղեգիս համայնքի խմելու ջրագծի արտաքին և ներքին ցանցի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 4776.0 հազ. դրամ) և Հերմոն համայնքի խմելու ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 5988.0 հազ.դրամ) ավարտված աշխատանքների որակին: Այդ նպատակով նա այցելել է նաև Աղնջաձորի ոռոգման ջրագծի կառուցման (պայմանագրային գինը՝ 11218.8 հազ. դրամ), Քարագլխի հանդիսությունների սրահի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 7599.6 հազ.դրամ), Հորբատեղի մշակույթի տան հիմնանորոգման (պայմանագրային գինը-11067.0 հազ. դրամ) և Գողթանիկի մանկապարտեզի շենքի տանիքի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 9510.0 հազ. դրամ) շինհրապարակներ, հանդիպել շինարարների հետ, հետաքրքրվել է շինանյութերի մատակարարման ընթացքով և շինաշխատանքների կատարման որակով ու տեմպով: Այցից  հետո նա հանձնարարություններ է տվել քաղաքաշինության վարչության պետին՝ ուշադրության կենտրոնում պահելու շինաշխատանքների կատարման որակն ու հետևել դրանց իրականացման ժամանակացույցին: