ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


·          Սեպտեմբերի 21-ին մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձին: Համերգը կազմակերպվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի և ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից: Այն մեկնարկեց ՀՀ օրհներգով: Համերգը կազմակերպվել էր մարզի մշակութային տարբեր խմբերի և անհատ կատարողների ուժերով: Տոնական համերգը եզրափակվեց հրավառությամբ:

·   Սեպտեմբերի 28-ին փոխմարզպետ Մելս Հարությունյանի մասնակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց Էդուարդ Բագրատունու (Ասատրյան) <<Քարե ժապավեն կյանքի մասին>> խորագրով լուսանկարների ցուցահանդես: Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Գոհար Ավագյանը: Օրհնության խոսք ասաց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը: Ներկաներին ողջունեց և մշակույթի նվիրյալին նորանոր ցուցահանդեսներ ցանկացավ Մ.Հարությունյանը: Էդուարդ Բագրատունին խոսելով խաչքարերի լուսանկարների հավաքածո ունենալու ցանկության սկզբնաղբյուրի մասին հուզված պատմեց խաչիկցի տատիկի սիրո ու խաչքարերի զորության հանդեպ ունեցած խորը հավատի մասին և շնորհակալություն հայտնեց ներկաներին իր ուրախությունն ու հուզմունքը կիսելու համար: Հեղինակի հուզմունքը փոխանցվել էր դուստրերին, որոնցից ավագը՝ Նանեն ներկայացրեց իր սրտի թրթիռը, իսկ  Ռաֆայելան ներկաների ակնդրությանը ներկայացրեց իր ղեկավարած պարային համույթի սաների կատարումները: Գեղարվեստական համարներով հանդես եկավ Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի սան՝ ֆլեյտահար Ջեմմա Խալաթյանը: Ներկաները հիացած պատկերված անրկնելի նկարներով ընթացքում իրենց սրտի խոսքն էին հղում Էդուարդին:

·         Սեպտեմբերի 11-ին Խաչիկ գյուղում կայացավ ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի <<Նա, ում սպասում էին>> ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ցուցադրության վայրը պատահական չի ընտրվել. ֆիլմի նկարահանումներն իրականացվել են հենց Խաչիկ գյուղում: Ցուցադրմանը ներկա են եղել ռեժիսոր Սերժ Ավետիքյանը և գլխավոր դերակատարները: Առաջին դիտմանը մասնակցել են համայնքի բնակիչները և Խաչիկում տեղակայված զորամասի զինվորները:

6665

Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Այն տարիքն առած ֆրանսիացի  դերասանի պատմությունն է. նա երկու շաբաթ պատահաբար գտնվել է Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում` Խաչիկում, շփվել գյուղացիների հետ, որի արդյունքում ծնվել է ֆիլմ նկարելու գաղափարը: Հերոսը թեկուզ հայերեն չի խոսում,  գյուղացիներն էլ նրա լեզվին չեն տիրապետում, բայց կարողանում են միմյանց հասկանալ: Բնականաբար այս պատմությունը համեմված է անեկտոդներով ու ասույթներով: Ֆիլմի պրոդյուսերներն են Արմեն Համբարձումյանն ու Միքայել Դովլաթյանը: Ֆիլմում նկարահանվել են Պատրիկ Շենեն, Արսինե Խանջյանը, Նարեկ Դուրյանը, Ռոբերտ Հարությունյանը, Լևոն Հարությունյանը և այլոք:

·         Հոկտեմբերի 5-ին փոխմարզպետ Մելս Հարությունյանի ու Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանի ուղեկցությամբ Մալիշկայի թիվ 2՝ Մ.Վ.Լոմոնոսովի անվան, միջն. դպրոց այցելեց ՌԴ Արխանգելսկի մարզի պատվիրակությունը՝ գլխավորությամբ նահանգապետի տեղակալ Ալեքսեյ Անդրոնովի: Պատվիրակության մեջ էր նաև հայկական համայնքի ղեկավար Մամիկոն Գեկչյանը: Պատվիրակությունը Հայաստանում էր 5-7-ն անցկացվող հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում: Դպրոցի կոլեկտիվը մեծ շուքով ընդունեց իրենց ռուս բարեկամներին, որոնք նահանգապետ Իգոր Օրլովի հանձնարարությամբ դպրոցին նվիրեցին էլեկտրոնային գրատախտակ, իսկ ուսուցիչներին՝ Ուսուցչի տոնի առթիվ ծաղիկներ:

  • Հոկտեմբերի 5-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում մեծ հանդիսավորությամբ նշվեց Ուսուցչի օըը: Միջոցառմանը ներկա էին փոխմարզպետներ Ս. Թարվերդյանն ու Մ.Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ: Տոնական համերգի ժամանակ ելույթներով հանդես եկան ինչպես երաժշտական դպրոցի սաները, այնպես էլ նրանց ուսուցիչները: Մարզպետ Հ.Սարգսյանը Ուսուցչի օրվա կապակցությամբ պատվոգրով պարգևատրել է մարզի հանրակրթության ոլորտում աշխատող և վաստակած հանգստի անցած մի խումբ ուսուցիչների: Պատվոգրերը հանձնեց փոխմարզպետ Մ. Հարությունյանը:

  • Հոկտեմբերի 3-ին Ջերմուկում սկսվեց շախմատի արդեն երրորդ խոշոր մրցաշարը. ,,Ջերմուկ Աշխարհ,, առողջարանային համալիրում, տեղի ունեցավ շախմատի Եվրոպայի պատանեկան ,,Գրան Պրի,, մրցաշարի 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ մարզպետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, 53

շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, մրցաշարի տնօրեն Գենադի Նեսիսը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, բազմաթիվ հյուրեր և շախմատասերներ։ Ընթացքի ու արդյունքների մասին մանրամասն հաջորդ համարում:

·         Հոկտեմբերի 1-ին Ծերերի միջազգային օրվա կապակցությամբ փոխմարզպետ Մելս Հարությունյանը Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի ուղեկցությամբ այցելեց Մարզի միակ 100 ամյակն անցած գլաձորցի 112-ամյա Սիրուշ Սմբատի Մարգարյանին:
Նա ունեցել է 6 երեխա և նրանց հետ ծնողական սիրով խնամել ու մեծացրել է նաև ամուսնու մայրակորուստ 3 զավակներին: Սիրուշ տատիկն ունի 26 թոռ, նա իր երկարակեցության գաղտնիքը համարում է աշխատասիրությունը, իսկ նրա դուստր Դոնարան ավելացրեց, որ նրա առողջության գրավականը նաև առողջ սննդակարգն է:

  • Հոկտեմբերի 1-ին փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցությանը: Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Փոխմարզպետը կարևորեց համայնքային ոստիկանության գործունեության վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունները: Ընդունված կարգի համաձայն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության մասին: Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության ծառայությունների կողմից պլանավորվել ու պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել համայնքների ղեկավարների ու բնակչության հետ: Մանրամասնորեն ներկայացվեց եռամսյակի ընթացքում Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների համայնքային ոստիկանության գործունեությունը:

  • Հոկտեմբերի 7-ին Արենի համայնքում տոնական տրամադրություն էր. արդեն 9-րդ անգամ տոնվում էր ավանդական գինու փառատոնը: Մուտքից սկսած ողջ համայնքը տոնական հանդերձանքի մեջ էր: Կենտրոնական հրապարակում տեղեկայված տաղավարներնում ու բնակիչների տների առջև բացված սեղանները բեռնված էին անուշեղենով, ախորժաբեր ուտեստներով ու գործարանային և տնական արտադրության անուշահամ գինիներով, արևահամ մրգերով, ամենուր հյուրասիրվում էին հյուրերն ու զբոսաշրջիկները:

    76

Տոնակատարությունն ուղեկցվում էր համերգային ծրագրով, որի ընցաքում ելույթ ունեցան ինչպես Վայոց ձորի, այնպես էլ Երևանից և հանրապետության տարբեր մարզերից ժամանած խմբեր և անհատ կատարողներ: Փառատոնի թերևս ամենակարևոր ու հետաքրքիր պահը խաղողը գինու վերածելն էր, և յուրաքանչյուրն սպասում էր այդ ամենահետաքրքիր պահին, կարելի է ասել օրվա խորհրդին, որը և չուշացավ. քիչ անց Գինեգործական ընկերությունների ներկայացուցչիները խաղողով լի զամբյուղները դատարկեցին «չանի» մեջ ու գյուղի երիտասարդները ժողովրդական և ազգագրական երգ ու պարի հնչյունների ներքո տրորեցին այն: Փառատոնի ընթացքում գյուղի տարբեր հատվածներում կազմակերպվեցին ավանդական խաղեր, շոու ծրագրեր,  ներկայացվեցին գործարանային և տնական արտադրության գինիներ, գաթաներ ու մրգեր: Ներկաները հնարավորություն ունենցան այցելելու նաև պատմամշակութային կոթողներ և տեսարժան վայրեր: Իսկ հյուրերի, զբոսաշրջիկների ոգևորությունը խոսում էր այն մասին, որ նման փառատոնները կնպաստեն մեր ավանդույթների պահպանմանը և աշխարհում հայկական գինեգործության մշակույթի տարածմանը:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s