ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ՝ «ՎԱՅՈՑ ՁՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ
Oct312017
ՄԱՐԶՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՊԵՏ. ԲՅՈՒՋԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՐԱԿԻՆ
Սեպտեմբերի 26-ին մարզպետ Հ.Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա.Հովսեփյանի ուղեկցությամբ այցելեց մի շարք համայնքներ, որտեղ ՀՀ պետ.բյուջեի ֆինանսավորմամբ մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրով իրականացվում են շինվերանորոգման աշխատանքներ: Նա ծանոթացավ Արտաբույնքից դեպի Սմբատաբերդ և Ցախացքարի վանք տանող վթարային կամուրջ /հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 4752.0 հազ. դրամ), Թառաթումբի ներհամայնքային ճանապարհների փլվածքի հատվածում հենապատի կառուցման (պայմանագրային գինը՝ 8250.0 հազ. դրամ), Սալլիի խմելու ջրագծի ներքին և արտաքին ցանցի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 7425.996 հազ. դրամ), Եղեգիս համայնքի խմելու ջրագծի արտաքին և ներքին ցանցի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 4776.0 հազ. դրամ) և Հերմոն համայնքի խմելու ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 5988.0 հազ.դրամ) ավարտված աշխատանքների որակին: Այդ նպատակով նա այցելել է նաև Աղնջաձորի ոռոգման ջրագծի կառուցման (պայմանագրային գինը՝ 11218.8 հազ. դրամ), Քարագլխի հանդիսությունների սրահի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 7599.6 հազ.դրամ), Հորբատեղի մշակույթի տան հիմնանորոգման (պայմանագրային գինը-11067.0 հազ. դրամ) և Գողթանիկի մանկապարտեզի շենքի տանիքի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 9510.0 հազ. դրամ) շինհրապարակներ, հանդիպել շինարարների հետ, հետաքրքրվել է շինանյութերի մատակարարման ընթացքով և շինաշխատանքների կատարման որակով ու տեմպով: Այցից հետո նա հանձնարարություններ է տվել քաղաքաշինության վարչության պետին՝ ուշադրության կենտրոնում պահելու շինաշխատանքների կատարման որակն ու հետևել դրանց իրականացման ժամանակացույցին: